ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքական շախմատային պատ իրավիճակ է ստեղծվել

Քաղաքական շախմատային պատ իրավիճակ է ստեղծվել
02.07.2024 | 11:26

2026:

Հաշվի առնելով լիբերալ սատանիստական հավաքական Արևմուտքի և գաճաճային պուտինյան աջակցությունը Հայաստանի ՔՊ խունտային , կարելի է վստահ պնդել, որ առնվազն անմեղսունակ կարող է համարվել այն անձը, ով դրսից եկող հնարավոր օգնության հույս ունի իշխանափոխության իմաստով: Միևնույն ժամանակ ընդդիմադիր շարժումը, որի հավատավոր մասնակիցներից մեկն էլ ես եմ, տարբեր խարդավանքների, տարատեսակ շեղող օրակարգերի և գործողությունների տրամաբանական քաղաքական ներկապնակ չունենալու արդյունքում, չի կարող հասնել իշխանափոխության այսպես կոչված ոչ սահմանադրական ճանապարհով: Հիրավի քաղաքական շախմատային պատ իրավիճակ է ստեղծվել, որտեղ առկա չեն հեղափոխական իրադրության Լենինյան երեք հատկանիշները:

1. Վերևները կարողանում են տարատեսակ խարդավանքներով,տնտեսական աճից գոյացած ֆինանսներով, արտաքին խաղացողների օժանդակությամբ, ոստիկանության բիրտ ձեռքերով կառավարել։

2. Ներքևները դեռ թույլ են տալիս իրենց կառավարել և ներքևներից բարձրացող ընդդիմադիր ուժերը տրոհված են բազմաթիվ քաղաքական միավորների անիմաստ քանակության մեջ:

3. Ժողովրդական մասսաների տնտեսական վիճակը որոշակիորեն բավարար է և թվացյալ աղքատության մասին վիճակագրական ցուցանիշների մեծ մասը կեղծ են և ոչ ստույգ: Իր հերթին նախկինում զսպված տնտեսական լոկոմոտիվները` շինարարություն և սպասարկում, թափ են հավաքել և առնվազն երկու երեք տարի իներցիոն բնույթի աճը շարունակվելու է, իհարկե, առավել նվազ ցուցանիշներով:

Բա սրա վերջն ի՞նչ է լինելու և ինչպե՞ս հաղթել ապագա ընտրությունների ընթացքում:

1. Սրա վերջը հայկական պետականության կործանումն է ըստ իմ բավարար մռայլ եզրակացության։

2. Իսկ ինչպե՞ս հաղթել ապագա ընտրություններում:

Այ սրա մասին պետք է խոսել, պետք է քննարկել, պետք է լսել, պետք է դուրս գալ պաշտամունքային սարսուռից։

Որո՞նք են հաղթանակի հիմնական հնարավորությունները:

1. Հանրային վիրտուալ կոմունիկացիա,

2. սոցիալ տնտեսական հարցադրում,

3. արտաքին խաղացողների դատափետում,

4. կուսակցական հիերարխիկ բուրգերի արհամարհում։

1.1. Ընդդիմությունը պետք է մտնի տեսահեռակառավարման գործիքների դաշտ։ Ամիսներ շարունակ յութուբյան ալիքներով պետք է սփռել սեփական բովանդակային խոսքը, ներգրավել բլոգերների, ճանաչման նոր ալգորիթմեր փնտրել։ 2026 թվականին հանրությունը պետք է դեմքով ճանաչի նոր մարդկանց, նոր ընդդիմադիր երիտասարդին։

2.1. Ընդդիմադիր ցանկացած շարժում, խոսք պետք ուղղված լինի դեպի ընտրողի տնտեսական շահերը, յուրաքանչյուր ընտրող ընդդիմադիրի մեջ պետք է տեսնի իր փաստաբանին, իր տնտեսական հաշտարարին, իր շահառուին։

3.1. Արտաքին ոչ մի խաղացող Հայաստանում պետք է ազդեցություն չունենա։ Նրանց դեմ պետք է տարվի տոտալ համընդհանուր մերժում։ Վերջին վեց տարիների ընթացքում ՔՊ-ական խունտային տրված նրանց աջակցությունը բավարար է նրանց իսպառ մոռանալու և մեր երկրի ներքին կյանքից վտարելու համար, մանավանդ որ կոշտ հակառուսական խոսք բերող շատերը ընդամենը ՔՊ-ական արբանյակներ են։

4.1. Կուսակցական բոլոր կառույցներն ապացուցել են, որ ամբողջովին գտնվում են արտաքին խաղացողների, նախկին և ներկա ֆինանսական խմբերի ազդեցության տակ, որի փայլուն ապացույցը չարաբաստիկ մանդատների վայր չդնելու ստորացուցիչ փաստն է։

ՈՒստի անհրաժեշտ է նոր ընտրություններին գնալ նոր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների դաշինքներով։

(շարունակելի)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ