ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Անիծված խաղաղություն»

«Անիծված խաղաղություն»
06.05.2024 | 09:31

1938 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Մյունխենում Ադոլֆ Հիտլերը, Բենիտո Մուսսոլինին, Նեվվիլ Չեմբեռլենը և Էդուարդ Դալադյեն ստորագրեցին՝ Մյունխենյան համաձայնգիրը որով Գերմանիային, առանց մի կրակոցի, հանձնվեց Չեխոսլովակիայի Սուդետյան մարզը: Չեխական պատվիրակության անդամներ՝ Գուբերտ Մասարժիկին և Վոյտեխ Մասնիին նույնիսկ չէին հրավիրել քննարկումներին, այլ սենյակ էին թողել միայն համաձայնգիրը ստորագրելու համար:

Իսկ Չեխոսլովակիայի նախագահ՝ Էդվարդ Բենեշը, սեպտեմբերի 30-ին ընդունել էր այդ համաձայնագրի բոլոր պայմանները առանց Ազգային Ժողովի համաձայնության: Անգլիայի վարչապետ՝ Չեմբեռլենը հասնելով Լոնդոն, հենց իքնաթիռի մոտ, ցուցադրելով ստորագրված փասթաթուղթը, ասել էր.

«Ես մեր սերնդի համար խաղաղություն բերեցի»:

Մոտ մեկ տարի անց՝ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին, նույն Չեմբեռլենը ստիպված էր պատերազմ հայտարարել Գերմանիային: Սկսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, որը պաշտոնապես պատճառ դարձավ ավելի քան 70 000 000 մարդու կոտորածի: Անիծված խաղաղություն... Բայց հետաքրքիր է նաև մասնակիցների ճակատագիր:

Ադոլֆ Հիտլերը, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղավ, 1945 թվականի ապրիլի 30-ին:

Բենիտո Մուսոլլինիին՝ 1945 թվականի ապրիլի 28-ին գնդակահարվեց պարտիզանների կողմից և հետո նրա դին գլխիվայր կախեցին Միլանում:

Էդվարդ Դալադյեն՝ 1940-1943 ֆրանսիական բանտի կալանավոր էր, 1943-ից մինչև 1946 թվականները Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի և Իտտերի ամրոցի կալանավոր էր:

Նևիլլ Չեմբեռլենը՝ 1940 թվականի մայիսի 10-ին մահացավ աղիների քաղցկեղից:

Հիրավի ՝ «անիծված խաղաղություն»…

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3872

Մեկնաբանություններ