ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի Ղարաբաղ, մի հոգնած տանկ ու՝ մի տանիք

Մի Ղարաբաղ, մի հոգնած տանկ ու՝ մի տանիք
28.04.2024 | 23:42

Երկնքի տակ, երկրի վրա - մի Հայրենիք,

Աշխարհի մեջ, աշխարհից դուրս՝ օր դռնփակ,
Մի առավոտ, որ ապրում է տանիքի տակ,
Մի հիշատակ, մի հոգնած տանկ, ու՝ մի տանիք։


Հայրենիքում - աղունիկներ անհայրենիք,
Եվ, քաղաքում՝ դատարկ, դատարկ, դատարկ մի բակ,
Եվ, մանուկներ, որ չունեն հաց, չունեն տանիք,
Աղունիկներ, որ թռչում են աննպատակ ...


Եվ, մնում է աշխարհի մեջ օր մի դատարկ,
Մի ցուրտ քաղաք ու վիրավոր մի հայրենիք․
Եվ ի ՞նչ մնաց այս հեքիաթից. մի հիշատակ,
Մի պատերազմ, մի հոգնած տանկ, ու՝ մի տանիք ....
(անտիպ)

Սիփան ՇԻՐԱԶ

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ Ֆբ էջից

Հ.Գ.
Ի՞նչ մնաց ինձ

Ոսկյա մի ցանց,
ՈՒրիշ ոչինչ:
Մարգարտաշար հուշերի գանձ –
ՈՒրիշ ոչինչ:
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց – ուրիշ ոչինչ:
Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:
Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:
Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ –
Ոչինչ, ոչինչ …...

Վահան ՏԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ