Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Աշխարհը շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին. հայտարարելով այս մասին, Ալիևը չի ստել, ստել ու գլուխ է գովել այլ հարցում

Աշխարհը շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին. հայտարարելով այս մասին, Ալիևը չի ստել, ստել ու գլուխ է գովել այլ հարցում
27.06.2024 | 17:57

Աշխարհը փաստացի շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին. այս մասին դեռ ս. թ. փետրվարի 14- ին ելույթ ունենալով երդմնակալության արարողության ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բոլորը տեսնում են այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ , ասել է Ալիևը:- Աշխարհն իրականում շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին։ Ոմանք համարում են, որ այդ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, կարող են տարբեր լինել ենթադրությունները։ Իհարկե, ժամանակակից պատերազմները տարբերվում են նախկին պատերազմներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմը նույնիսկ հնարավոր չէ համեմատել այսօրվա պատերազմների հետ, և, իհարկե, այսօր շատ երկրներ սկսել են ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին: Իսկ մենք դա անում ենք արդեն ավելի քան 20 տարի, և այն փորձը, որ մենք ունենք այսօր, այդ թվում ՝ մարտական փորձը, անփոխարինելի է»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի բանակն «իր ուժը ցույց է տվել ոչ թե զորավարժությունների, ոչ շքերթների, այլ մարտի դաշտում»:
Երրորդ համաշխարհային պատերազմին աշխարհի շատ մոտ լինելու հարցում Ալիևը չի ստել, տեղի ունեցած և ունեցող իրադարձությունները ոչ միայն հուշում, այլև վկայում են այդ մասին: Նա ստել և գլուխ է գովել այլ հարցում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի բանակն «իր ուժը ցույց է տվել ոչ թե զորավարժությունների, ոչ թե շքերթների, այլ մարտի դաշտում»:
Չլինեին Նիկոլի ու նրա ոհմակի պետական դավաճանությունը և հանցակցությունն Ալիևի հետ, Ադրբեջանի բանակը 2020 թ. պատերազմի ժամանակ մարտի դաշտում ոչ թե իր ուժը ցույց տված կլիներ, այլ խայտառակ կերպով ջախջախված, ինչպես Արցախյան առաջին պատերազմի (ազատամարտի) և, ինչու՞ ոչ, ապրիլյան քառօրյայի ժամանակ, որի արդյունքում Ադրբեջանի մարդկային և ռազմատեխնիկական կորուստներն անհամեմատ ավելին էին, քան հայկական կողմինը:
22 հունիսի, 2024 թ. ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը շուտով երկիրը կներգրավի Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ. այս մասին, «Известия»– ի տեղեկացմամբ , հունիսի 22-ին Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ և նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը։
«Ջո Բայդենի օրոք՝ մեր երկրի ամենավատ նախագահի, աշխարհը պատվում է այդ սարսափելի կրակով, սարսափելի նախագահը մեզ քաշում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ,- հայտարարել է Թրամփը։- Մենք շուտով կլինենք Երրորդ համաշխարհային պատերազմում»:
Նա հայտարարել է նաև, որ Բայդենի օրոք «Եվրոպան քաոսի մեջ է», իսկ Մերձավոր Արևելքը «պայթում է»:
Ավելի վաղ ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել էր, որ ԱՄՆ- ի կողմից ՈՒկրաինային Ռուսաստանի տարածքին ամերիկյան զենքով հարվածներ հասցնելու թույլտվությունը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի: Նա չի բացառել, որ Ֆրանսիան նույնպես կարող է թույլ տալ ՈՒկրաինային նույն կերպ գործել ֆրանսիական զենքով։
24 հունիսի, 2024 թ. «Շարունակվող պատերազմի գինը տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար շատ բարձր է,- նկատի ունենալով ՈՒկրաինայում հակամարտությունը, ТАСС- ի փոխանցմամբ, «Haberturk» հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:- Էլ ինչն ավելի լուրջ է՝ այդ ռիսկը կարող է աճել ու տարածվել: Այն կարող է տարածվել աշխարհագրորեն: Օրակարգում կարող է դրվել միջուկային զենքի կիրառման հնարավորության հարցը»:
Ֆիդանի խոսքով՝ հունիսի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինքը նրան է հասցրել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձն ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Մենք մեր զրուցակիցներին տեղեկացրել ենք, որ ՈՒկրաինայում խաղաղություն է անհրաժեշտ, և որ Ռուսաստանը պետք է որոշակի դիրքորոշում որդեգրի։ Ըստ էության, երկու օր անց Պուտինը կետ առ կետ թվարկեց այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմն ՈՒկրաինայում: Կարևոր է, որ Պուտինն արտահայտեց դա»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
«Քանի դեռ պատերազմը շարունակվում է, դրա տարածման ռիսկը կպահպանվի, դրանից ոչ մի տեղ չի կարելի փախչել։ Կողմերից յուրաքանչյուրը ստիպված կլինի օգտագործել իրադարձությունների ընթացքը փոխող մեթոդներ։ Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կայծը կարող է տարածվել այլ վայրերում»,- հավելել է Ֆիդանը։
25 հունիսի, 2024 թ. Ռուսաստանի արտգործնախարարությունում նախազգուշացրել են միջուկային տերությունների բախման բարձր ռիսկի մասին:
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ այսօր ուղղակի զինված բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների, բարձր են,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ , «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Փոխարտգործնախարարը նշել է, որ Արևմուտքում թերագնահատում են իր շահերը պաշտպանելու Մոսկվայի պատրաստակամությունը:
«Ներկա իրավիճակը չունի հեշտ լուծումներ և հեշտ ելքեր,- հայտարարել է Ռյաբկովը:- Դուք իրավացի եք մեր արևմտյան հակառակորդների կողմից իրեն տեր կանգնելու և ցանկացած իրավիճակում սեփական շահերն ապահովելու Ռուսաստանի պատրաստակամության թերագնահատման հարցում։ Չեմ ուզում նույնիսկ ենթադրել, որ այդ թերագնահատումը կարող է ողբերգական, ճակատագրական բնույթ ունենալ»։
Խոսելով միջուկային զսպման ոլորտի մասին, դիվանագետը նշել է, որ Ռուսաստանում այնպիսի միջոցներ են ստեղծվել, որոնցով նրա անվտանգությունը երաշխավորված կլինի տասնամյակներ առաջ: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Մոսկվան ռեսուրսներ ունի, որոնք թույլ են տալիս անել այնպես, որ միջուկային զսպման ոլորտում ազդանշանը հասնի Արևմուտքին նույնիսկ երկխոսություն վարելու մյուս կողմի պատրաստակամության բացակայության դեպքում:
Սցենարները, որոնց դեպքում Ռուսաստանը տեսականորեն կարող է միջուկային զենք կիրառել, շարադրված են ՌԴ Ռազմական դոկտրինում և «Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներում» (Միջուկային դոկտրին)։ Փաստաթղթերի համաձայն՝ դա հնարավոր է, օրինակ, Մոսկվայի կամ նրա դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ ագրեսիայի կամ սովորական սպառազինությունների կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ սպառնալիքի տակ է դրված հենց պետության գոյությունը։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը չի բացառել, որ Ռուսաստանը ստիպված կլինի շտկել իր Միջուկային դոկտրինը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 18651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ