Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Որոնվում է սահմանին փռված սուպերփշալար

Որոնվում է սահմանին փռված սուպերփշալար
22.06.2024 | 06:57

Սովորաբար որոնվում են հանցագործություն կատարած, փախուստի մեջ գտնվողներ, անհետ կորած անձինք, իսկ Հայաստանում հիմա որոնվում է ․․․սուպերփշալար, որը Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ցուցադրեց՝ որպես Ոսկեպարի սահմանագոտում տեղադրված, բնակիչների ու նրանց պահած կովերի անվտանգությունը լիակատար ապահովող միջոց։ Նիկոլ Փաշինյանը չհայտնեց, թե սահմանագծի քանի մետրում է տեղակայված այդ սուպերփշալարը։ Ոսկեպարցիները նման փշալար չեն տեսել, Կիրանցի բնակիչները՝ նույնպես։ Այդ ռեբուսը փորձում է լուծել Բագրատ Սրբազանը։ Չեմ զարմանա, եթե հետո պարզի, որ այդ սուպերփշալարը սահմանի հետ կապ չունի, այն Հայաստանի ինչ-որ սուպերհարուստի դաչան է պաշտպանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ