ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ոչ թե Հեյդար Ալիևի, այլ Պուտինի անունով

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ոչ թե Հեյդար Ալիևի, այլ Պուտինի անունով
08.06.2013 | 22:57

Այսօր ՌԴ Դաղստանի հանրապետության Դերբենտ քաղաքում պետք է տեղի ունենար երկրամասի հասարակության բողոքի հանրահավաքը ընդդեմ Դերբենտ փողոցներից մեկը Հեյդար Ալիևի անվամբ անվանակոչելուն: Ինչպես հայտնի է, Բաքվի իշխանությունները նավթադոլարների միջոցով հնարավոր ամեն ինչ անում են աշխարհի տարբեր երկրներում ժողովուրդների թշնամի ու մարդատյաց Հեյդար Ալիևի անունով կոչել պուրակներ և փողոցներ, տեղադրելով նրա արձանն ու Ադրբեջանի Հանրապետության դրոշը: Արդեն սկսվել է այդ երկրներում Ալիևի արձանների վերացման գործընթացը: Հերթը Ռուսական Դաշնությանն է: Դաղստանի հանրությունն առաջարկում է փողոցը վերանվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով: Սակայն քաղաքի ադրբեջանամետ իշխանությունները նախապես փակել էին մուտքի բոլոր ճանապարհները: Այդպես Բաքվի ալիևյան կլանի կամքով վիժեցվել է ՌԴ տարածքում հանրահավաքն ու արգելվել հանրության ազատ կամքի արտահայտումը: Սակայն Հյուսիսային Կովկասի ութ հասարակական կազմակերպություններ, որոնց թիկունքում լեռնցի մի ամբողջ ժողովուրդ է կանգնած, լի են վճռականությամբ հասնել հաղթանակի, հարազատ քաղաքը մաքրել մարդատյաց Հեյդար Ալիևի անունից:
Հանրահայտ է, որ Հեյդար Ալիևը արմատներով քրդական ընտանիքի զավակ է (տես՝ Бакур Карапетян, “Гейдар Алиев: Кто я? ”): Սակայն նրան ձեռնտու էր թուրք կոչվել, քանի որ Բաքվում տիրում էին եկվոր ցեղերը: Հ. Ալիևը ամեն ինչ արեց, որ իր ղեկավարած հանրապետությունում ապրող հայերը, քրդերը, լեզգիները, թալիշները, թաթերը, ուդիները, իրենց պատմական հայրենիքում ապրող մյուս ժողովուրդները աստիճանաբար մոռանան իրենց լեզուն, պատմությունը, մշակույթը ու թրքանան:
Առաջինն ապստամբեցին Լեռնային Ղարաբաղի հայերը ու հասան բաղձալի հաղթանակի: Հերթը ադրբեջանական ճնշման տակ գտնվող մյուս ժողովուրդներինն է:

Դիտվել է՝ 3512

Մեկնաբանություններ