ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Քաղաքական անմեղսունակությունն ու անպատասխանատվությունը նոր աղետներ են բերելու

Քաղաքական անմեղսունակությունն ու անպատասխանատվությունը նոր աղետներ են բերելու
15.12.2023 | 07:33

Եթե Ադրբեջանը Հայաստանի հետ կայուն, հարատև խաղաղության է պատրաստվում, Արցախը հայաթափելուց , հսկայական քանակի ռազմական տեխնիկա տիրելուց հետո ինչո՞ւ է շարունակ Հայաստանից նորանոր զիջումներ պահանջում, հակահայկական ագրեսիվ քարոզչություն իրականացնում, արտերկրից հսկայական քանակի զինտեխնիկա գնում, Հայաստանի սահմանին նոր զորամասեր բացում, զորանոցներ կառուցում, շարունակում իր բանակը վերակառուցել ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Այդ հսկայական ծախսերն արվում են այն դեպքում, որ այս տարի Ադրբեջանի տնտեսական աճը ընդամենը 0,8 տոկոս է, մեծ է աղքատությունը, սոցիալական բևեռացումը։

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական իշխանությունը հինգուկես տարի Հայաստանը տանում են դաժան պարտությունների, հսկայական կորուստների, մեծ զիջումների ճանապարհով, դրանց համար իրենց մեղքը բարդելով «նախկինների», Ռուսաստանի, Հայաստանի ընդդիմության, հայ ժողովրդի վրա։ Քաղաքական անմեղսունակությունն ու անպատասխանատվությունը նոր աղետներ են բերելու։ 2018-ին դրսի մեծ կենտրոնները, Հայաստանի ներսում իրենց ազդեցիկ գործակալների միջոցով, «թավշյա հեղափոխություն» կոչված թատրոնով իշխանության են բերել օտար շահերը սպասարկող իշխանության, որը շարունակում է իրականացնել օտարների ծրագիրն ու օրակարգը՝ այդ ընթացքով անձնապես հարստանալով։ Առաջիկան բախտորոշ է լինելու՝ կամ լինելու է Հայաստանի ազատագրման համար մեծ պայքար, կամ՝ կորցնելու ենք Հայաստան պետությունը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն արդեն անոնս է արել՝ խոսելով Հայաստանի պետականության կորստյան ցիկլերի մասին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ