ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինչու՞ իշխանափոխություն

Ինչու՞ իշխանափոխություն
21.09.2023 | 17:01

Հայաստանում, բացի իշխանության վերևներում պատսպարված ու նրանց հետ փոխկապակցված փոքրաթիվ լերկագլուխներից, բոլորն ընդունում են, որ իշխանափոխություն է պետք: Կարծես, բոլորը միաբան են, բայց այդ իշխանափոխությունը չի լինում:

Ինչո՞ւ:

Հավանաբար, դրա համար իրական գիտելիք և կարողություն ունեցողները և հրապարակներում նրանցից իշխանափոխություն պահանջողները չեն պատկերացնում հաջորդ քայլը: Նույնիսկ, եթե պատկերացնում են, վստահ չեն որ կարող են այդ քայլն անել կամ միմյանց չեն վստահում: Իրական իշխանափոխություն կատարելու համար հարկավոր է մարդկանց ներկայացնել՝ հողի վրա, իրենց անձնական կյանքում, այդ իշխանափոխության պտուղները, թեկուզ՝ կարճաժամկետ հեռանկարում: Մարդկանց ազնվորեն պետք է ասել, թե ի՞նչ է իրենց սպասվում իշխանափոխության հաջորդ իսկ րոպեից:

Քաղաքացին պետք է իմանա, որ.

• Կչեղարկվեն այս իշխանությունների ընդունած բոլոր հակապետական ու հակաժողովրդական օրենքները, նրանց կողմից կնքված և հաստատված միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը: Կլինի դա ժամանակավոր կամ անցումային կառավարության ինչ-որ դեկրետով, թե այլ մեխանիզմով՝ էական չէ:

• Բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն և մյուս ուժային կառույցները կհանվեն մեկ մարդու կառավարման տիրույթից և կբերվեն իրական պետական ենթակայության:

• Դատական իշխանությունը կազատվի բոլոր տեսակի ճնշումներից:

• Կչեղարկվեն բոլոր ոչ պոպուլյար հարկային օրենքներն ու կառավարության որոշումները:

• Նոր ձևավորվող կառավարության բոլոր որոշումները պետք է ունենան չեղարկվողների հետ համեմատելության բաղադրիչ, որպեսզի քաղաքացին իմանա, թե ինչը ինչով է փոխարինվում:

• Նոր կառավարության բոլոր որոշումները պետք է պարտադիր կիառելի լինեն բոլորի համար անխտիր:

• Անխուսափելիորեն լինելու են որոշակի ժամանակավոր սահմանափակումներ՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում:

• Երկրում սահմանվելու է արտակարգ դրություն, և բոլոր սանկցիաները պետք է համապատասխանեցվեն այդ իրավիճակին, այսինքն՝ խստացվեն:

• Քաղաքացին պետք է գիտակցի և ընդունի, որ, ստորագրելով այս բոլորի տակ, իրական պատասխանատվություն է կրում իր յուրաքանչյուր քայլի համար, եթե դա հակասում է այս սկզբունքներին:

Այլ հարց է, թե հնարավո՞ր է այդքան բաղձալի իշխանափոխությունը, եթե ընդունում ենք, որ դա միմիայն մեր ներքին գործն է և բացառում ենք որևէ արտաքին միջամտություն: Դրա համար անհրաժեշտ է հրապարակում հավաքվածներին հայտարարել այս ամենն առանց սեթևեթանքների: Կա´մ հեռուստաէկրանների ու համակարգիչների առաջ նստածները կհամաձայնեն այս պայմաններին և կմիանան հրապարակին, կա´մ հրապարակն էլ կնոսրանա: Նաև պարզ կդառնա՝ իսկապե՞ս մեր հասարակությունն իշխանափոխություն ցանկանում է, թե՞ զուտ գիշերային էքստրեմալ զբոսանքի է ելել:

Վերջին տարբերակը չի նշանակում, թե իրական իշխանափոխության պահանջով հրապարակ ելած քաղաքացիները պետք է համակերպվեն իշխանություններին լոյալ կամ ամեն ինչին անտարբեր զանգվածի գերակշիռ կարծիքին: Դրա համար այլ օրինական ճանապարհներ կան, որոնք, սակայն, անցնցում չեն անցնելու և «անհարմարություններ» են ստեղծելու բոլորի համար, առաջին հերթին՝ անտարբերների:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ