«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը

Իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը
15.09.2023 | 07:50

Եթե պատերազմ չլինի, և տա Աստված, որ Հայաստանը կարողանա խուսափել պատերազմից, իմ դիտարկմամբ՝ դա հնարավոր կլինի միայն ռուս-իրանական որոշակի փոխհամաձայնության, ՌԴ-Իրան շահերի շրջանակի ճշտման և կապուղիների կարգավիճակի շուրջ կոնսենսուսի արդյունքում: Այդ համաձայնությունը, որը, իհարկե, կլինի չհրապարակված և չհանրայնացված, կստիպի Ադրբեջանին և նրա դաշնակից Թուրքիային ընդունել խաղի կանոնները և առայժմ սպասել բանակցային գործընթացի ընթացքում իրենց համար ձեռնտու ինչ-որ արդյունքների: Բայց այստեղ հնարավոր է Բրյուսել-Վաշինգտոն առանցքի ակտիվացում տարածաշրջանում ռուս-իրանական հեգեմոնիայի դեմ, որն հիմա էլ ակնհայտ է: Այդ հեգեմոնիան խորտակելը նրանց համար շատ ավելի կարևոր է, քան թե պատերազմի կանխումը և հայերի փրկությունը:

Իհարկե, ես չեմ պնդում այն միտքը, որ հավաքական Արևմուտքը միանշանակ կողմ է պատերազմի միջոցով հարցերի լուծմանը, շատ ավելի լավ կլինի, որ ռուսներն իրենք իրենց կամքով հեռանան: Բայց, եթե չեն հեռանում, ինչպես ասաց Պեսկովը, նրանից հետո էլ՝ Պուտինը, ապա իրավիճակը փոխվում է: Ստացվել է այնպես, որ մեր շուրջ բախվում են համաշխարհային և տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը, որից երկու կողմերն էլ տուժում են, կապ չունի, թե ով՝ շատ, ով՝ քիչ: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ՝ առանց արտաքին միջնորդների:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6897

Մեկնաբանություններ