«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, ունի աշխարհաքաղաքական նշանակություն

Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, ունի աշխարհաքաղաքական նշանակություն
13.09.2023 | 07:42

Երբ քարոզարշավից առաջ քննարկում էինք հնարավոր տարբերակները, հիմնական սցենարն այն էր, որ Փաշինյանի համար ընդունելի ընդդիմությունը լինելու է այն թեկնածուն, ում դարձնելու են քննադատության թիրախ՝ դրանով բարձրացնելով նրա ձայների քանակը:

Ինչն է հետաքրքիր, մենք կանխագուշակում էինք, որ դա լինելու է Հայկ Մարությանը: Նրան դարձնելով հիմնական թիրախ՝ դարձնելու էին ՔՊ-ի այլընտրանքը: Դա պարզ տեխնոլոգիա է, որը բազմիցս է կիրառվել:

Հիմա հիմնական հարցը, ինչու՞ ընտրեցին Մարությանին: Պատասխան, Մարությանին իրենք չեն ընտրել, այլ ընտրել են այն նույն կենտրոնից, որը կառավարում է և՛ Փաշինյանին, և՛ Մարությանին:

Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում՝ ցանկացած ընտրություն, որը տեղի է ունենում, ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ Հայաստանի աշխարքաղաքական միակ արժեքն ու պայքարի թեման Սյունիքն է:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ