ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ունենք և՛ հացի խնդիր, և՛ հուսահատության տանող անորոշություն

Ունենք և՛ հացի խնդիր, և՛ հուսահատության տանող անորոշություն
31.08.2023 | 13:22

Եթե հանգամանքների բերումով պետական որևէ պաշտոն կորզածը կամ անհայտ աղբյուրից վարձատրվող հասարակական ակտիվիստը, «հանուն երկրի բարօրության», իրեն իրավունք է վերապահում «ժողովրդի անունից» հրապարակավ «մատ թափ տալ» նույն այդ ժողովրդի վրա, ապա մեղավորը ոչ թե «մատ թափ տվողն» է, այլ նրան հանդուրժող օրվա իշխանությունը: Մեղավոր է, քանի որ նույն այդ իշխանությունը, այդպիսիներին «լռեցնելու» համար, նախ՝պետք է անթերի կատարի իր վրա դրված պարտականությունը, իսկ ապա, անհրաժեշտության դեպքում, կիրառի նաև օրենքով նախատեսված համապատասխան գործիքակազմ:

Ավաղ, այսօր Արցախը հայտնվել է մի իրականությունում, որտեղ բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Արդյունքում ունենք և՛ հացի խնդիր, և՛ թշնամու կողմից հայի առևանգում, և՛ հուսահատության տանող անորոշություն, և՛, վերջապես, այն ամեն ցավալին, ինչ այսօր ունենք:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ