«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռեխներդ զգույշ բացեք, երբ…

Ռեխներդ զգույշ բացեք, երբ…
22.08.2023 | 09:01

Ինչի՞ շնորհիվ է, որ այսօր կա Արցախը:

Ինչի՞ շնորհիվ է, որ այսօր Արցախում նախագահ է ազգությամբ հայ Արայիկը, իսկ Աժ-ն էլ ղեկավարում է դաշնակցական Դավիթը, ոչ թե «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչը:

Ինչի՞ շնորհիվ է, որ կա Ղարաբաղի խնդիր, որն էլ անգամ քննարկվում է ՄԱԿ ԱԽ-ում:

2020 թ. նոյեմբերի 9 -ի Եռակողմ հայտարարության շնորհիվ:

Եվ հիմա այդ փաստաթուղթը լուրջ տեսքով ու առանձնակի շեշտադրությամբ «... չարաբաստիկ հայտարարություն» անվանող քաղաքագետներ ու այլևայլ կալիբրի գործիչներ, ձեր ասածից կարո՞ղ եմ եզրակացնել՝ սրիկա ռուս, շան որդի Պուտին, ինչու՞ կանգնացրիր մեր կարդաշ Ալիևին:

Հազիվ նորմալ պահ էր ղարաբաղյան ցեցը մեր ջանից

հանելու:

Ինչու՞ չթողիր Ստեփանակերտը Խանքենդի դարձնի:

Պարոնա՛յք, հաստատ դուք հոգեկան հիվանդ ու ի ծնե անմեղսունակ չեք...

ՈՒրեմն, բարի եղեք ձեր վճարովի պրոպագանդը այլ կերպ անել:

Ռեխներդ զգույշ բացեք, երբ խոսում եք մի փաստաթղթի

մասին, որի շնորհիվ դեռ կա հայկական Արցախը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1837

Մեկնաբանություններ