ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ կարող էր էդ վիդեոն տարածել՝ իրենցից բացի

Ո՞վ կարող էր էդ վիդեոն տարածել՝ իրենցից բացի
18.08.2023 | 16:51

Այն, որ էդ պղծին սամասուդ կարելի է անել, ու էլի քիչ կթվա, պարզ է։

Իսկ այն, ինչը դեռ պարզել է պետք, այդ տեսանյութի տարածման հանգամանքներն են։

Ակնհայտ է, որ էդ պղծուհին, էսպես ասեմ՝ «աշխատում էր կամերայի համար», այսինքն՝ իրենք են նկարել էդ հանցագործությունը։ Ակնհայտ է, որ դեպքը կատարվել է ուշ աշնանը, ձմռանը կամ վաղ գարնանը, դատելով հագուստից ու տաքացուցիչից։

Հարց է ծագում. ո՞վ կարող էր էդ վիդեոն տարածել՝ իրենցից բացի։

Այստեղ հնարավոր է մեկ-երկու տարբերակ.

1) տարածել է սեքսուալ ծանակման մասնակից աղջիկներից մեկը՝ էդ կոշմարից պրծնելու համար,

2) տարածել է էն սուբյեկտը ում համար կամ պատվերով դա նկարվել է (նման խանգարվածներ էլ կան),

3) պատահականորեն էդ վիդեոն տեսած մեկը (չգիտեմ՝ հեռախոսի կորուստ կամ նման մի բան)։

Տարբեր մարդիկ, այդ թվում՝ իմ ընկերներից, կարծում են, որ էս խայտառակության տարածումը «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդունման նախապատրաստական-քարոզչական նպատակ ունի։

Չեմ բացառում։

Բայց նախ՝ դա չի «ջրում» հանցագործության ակնհայտ փաստով մեղավորներին ամենադաժան դատաստանի ենթարկելու անհրաժեշտությունը։

Երկրորդ՝ առանց որևէ լրացուցիչ ու անընկալելի «կոնվենցիաներ» ընդունելու, մեր երկրի օրենսդրությունն ու հանրային ընկալումը լիարժեք թույլ են տալիս այս և նման դեպքերով արդարադատություն իրականացնել։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ