ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՛չ առաջինն է, ո՛չ էլ` վերջինը

Ո՛չ առաջինն է, ո՛չ էլ` վերջինը
18.08.2023 | 16:09

Երեխային կտտանքների ենթարկող կինն ընկեր կունենա, հարևաններ կունենա, բարեկամներ կունենա:

Այս դեպքը, բնականաբար, առաջին դեպքը չի եղել:

Տասնյակ մարդիկ, բացառված չէ նաև ոստիկանները (թաղի տեսուչը) իմացել են այս ամենի մասին ու լռել են՝ ցուցաբերելով՝ շառից փորձանքից հեռու մոտեցումը: Մեր ի՞նչ գործն է:

Սա Հայաստանում տեղի ունեցող առաջին այլանդակությունը չէ:

Վերջինն էլ չի լինելու, ցավոք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Տեսանյութը մի՛ տարածեք:

Տեսանյութը ջնջեք:

Դիտվել է՝ 4556

Մեկնաբանություններ