Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Հաց և տեսարաններ» տեխնոլոգիան Երևանի ավագանու ընտրություններից առաջ

«Հաց և տեսարաններ» տեխնոլոգիան Երևանի ավագանու ընտրություններից առաջ
13.08.2023 | 07:51

Երբեմն շատ փոքր, արտաքուստ սովորական, առօրեական իրադարձությունները կարող են քաղաքական հետևանքներ ունենալ, երբեմն՝ նաև շրջադարձային նշանակությամբ: Օրինակ, Սաակաշվիլու պարտությունն ու իշխանազրկումը կապված էր, այսպես կոչված, «բանտային սկանդալի» հետ, երբ նրա հակառակորդները ընտրություններից առաջ հրապարակեցին բանտարկյալի՝ գաղտնի նկարահանած ծեծի տեսարանը: Ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա էլ զգալիորեն ազդեց Քլինթոնի սիրային արկածների պատմությունը, որը ճիշտ ժամանակին հանրայնացրին հանրապետականները, Մոնիկա Լևինսկին էլ հավերժ մնաց պատմության մեջ: Կարծում եմ՝ Երևանում արտասահմանցի երգչի համերգն էլ քաղաքական հետևանքներ կունենա: Իհարկե, խիստ կասկածում եմ այն խորհրդատուների պրոֆեսիոնալիզմի վրա, որոնք առաջարկել են կազմակերպել այս միջոցառումը: Հավանաբար, նրանք առաջնորդվել են հին հռոմեական հայտնի քաղաքական այն գործիքի տրամաբանությամբ, որն անվանում էին «հաց և տեսարաններ», երբ Սենատի ընտրություններից առաջ մեծահարուստ պատրիկներն ու զորավարները ձրի հաց էին բաժանում պլեբեյներին և նրանց համար գլադիատորական մարտեր կազմակերպում: Որքանով է 21-րդ դարում արդյունավետ այս տեխնոլոգիան, լրիվ չեմ կարող ասել: Տրամաբանությունը հասկանալի է՝ մեծ համերգին ժողովուրդը լավ կուրախանա, կլիցքաթափվի և, քաղաքային ընտրություններից առաջ, ջերմ վերաբերմունք կունենա իշխանական թիմի հանդեպ: Բայց կա նաև հակառակ տեսակետը, համերգի վրա ծախսվող գումարները և Արցախում հումանիտար աղետի վտանգը կարող է է՛լ ավելի կարծրացնել արմատական ընդդիմադիր հայացքներ և կեցվածք ունեցող ընտրազանգվածի տրամադրությունները և նույնիսկ նպաստել այդ զանգվածի մեծացմանը: Դրա համար էլ ընդգծեցի քաղաքագիտական տեսանկյունից նման որոշման պրոֆեսիոնալիզմի հարցը:

Մեկ հանգամանք ևս. եթե համերգը լինի մարդաշատ և ուղեկցվի զանգվածային գոհունակությամբ, կարելի և մեկ այլ քաղաքագիտական եզրահանգում անել, ըստ որի, ղարաբաղյան թեման այլևս որոշիչ չէ Հանրապետության ներքաղաքական գործընթացներում: Երևանի ավագանու սեպտեմբերյան ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո կերևա նաև համերգի դրական կամ բացասական էֆեկտը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ