Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Իրական պատկերն Արցախի շուկաներում ու խանութներում

Իրական պատկերն Արցախի շուկաներում ու խանութներում
03.07.2023 | 11:18

Նիկո՛լ, էս առատության մեջ (նայի՛ր լուսանկարը) Արցախում մեր ազգակիցները մրգի երես չեն տեսնում, կիրթ ու կառուցողական ախպորդ ասա, մեր «Կյանքի ճանապարհը» բացի:

Էն կոմերսանտ խաբեբա Արոյին էլ ասա, որ ջհանդամից գա ու իրեն ընտրած մարդկանց անվտանգության հարցը լուծի, թու ձեր կերած կաթը, աննամուս սրիկաներ։

Հունիսի 1-ից առ այսօր Արցախի շուկաներում ու խանութներում այս պատկերն է.

վարունգ` 1 կգ-ն 1700-2000 դրամ,

լոբի` 1 կգ-ն 1000-1500դրամ,

դդմիկ 1 կգ_ 1200 դրամ,

լոլիկ` չկա,

սմբուկ չկա,

գազար չկա,

կաղամբ չկա,

սոխ` չկա,

բազուկ` չկա,

ձմերուկ` 1 կգ-ն 500 դրամ,

ելակ` չկա,

ծիրան` չկա,

խնձոր` չկա,

բալ` չկա,

կեռաս` չկա:

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Արցախ

Դիտվել է՝ 4071

Մեկնաբանություններ