ՈՒ նորից Նիկոլի կերածների մասին իմանում ենք Էրդողանից:
Փաստորեն «Զանգեզուրի միջանցքը» նիկոլենց համար OK է, բայց Իրանը չի թողնում, որ իրականություն դառնա թուրքերի երազանքը:
Սա խոսում է ոչ միայն Նիկոլի արտաքին քաղաքականության հակատրամաբանական ու հակազգային լինելու մասին, այլև հավաքական Արևմուտքի համար Իրանի նկատմամբ նոր թշնամական քայլերի հարթակ է բացում:
Հիմա հասկանալի է, չէ՞, թե`
ինչու՛ էր «թավշյա հեղափոխության» արշալույսին Իրանը հայտարարվում բռնապետություն:
Ինչու՛ էր Նիկոլը հայտարարում, որ հնարավոր է՝ Իրանի հետ սահմանը փակվի:
Ինչու՛ է Իրանը սեպարատ աշխատում Ադրբեջանի հետ և այլն:
Այսինքն, Իրանը բոլոր նախադրյալներն ունի՝ Հայաստանի իշխանություններին ընկալելու ոչ բարեկամական:
Իհարկե, ՀՀ ներկայիս իշխանությունների համար դա ոչ մի կարևորություն չունի, սակայն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի համար կարևորագույն գործընկերներից մեկի՝ Իրանի, վստահությունը վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու:
Էդուարդ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ