Ռուս խաղապահների և, ընդհանրապես, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դեմ խոսողները, Բերձորի բլոկադայի մեջ ռուս կոնտինգենտին մեղադրողները, և հակառակ ճամբարի կողմից տարվող հայ-ռուսական եղբայրության դիսկուրսն իրականում կեղծ է։
Քննարկումներ, բավականին հաջող, նաև անհաջող կատակներ՝ հրաժարականների, հրաժարական տվածներին նոր նշանակումների, այդ թվում նոր՝ խեղկատակների նշանակումների առիթներով։
Նրանք, ովքեր իրենց չմտածված կամ գուցեև մտածված քայլերով ստեղծել են ռազմաքաղաքական մի այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանի և Եվրոպայի շահերը ոսկերչական ճշգրտությամբ համընկնում են մեր ոխերիմ թշնամու շահերին, իսկ մենք ընդամենը դարձել ենք այդ շահերը սպասարկող գործիք:
Հանրապետության հրապարակի պատմական հուշարձան հանդիսացող շենքերի ճակատներից նախորդ օրը կայծակնային արագությամբ հեռացվել են ճարտարապետական այս գլուխգործոցներն այլանդակած ու վնասած պտուտակները։
Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել...