-
11.07.2024|
19:11
Նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովան նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին «մեր կապավորն է» անվանում: Լավ չհասկացա, թե ասելով «մեր» ու՞մ նկատի ունի Գասպարյան Վովան:
-
11.07.2024|
15:40
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հանձնառությանը ՀՀ-ում որևէ բան չպետք է խանգարի, քանի որ 2018-ի սցենարը էդ կոնտեքստում էր իրացվել («մեկ քայլ հետ, երկու քայլ առաջ» շախմատային պարտիա), հետևաբար, պետք է ներսից շարժումը մոնիտորինգել ու հետո կառավարել, ապա հասցնել ազեցության այն շեմին, որ չխանգարի խաղաղության պայմանագրի կնքմանը:
-
11.07.2024|
15:13
Հեռախոսով քո համար շրջում ես Ֆեյսբուքում, մեկ էլ ճապոնական գունավոր շրիշակներ գովազդող մի սիրուն աղջիկ ես տեսնում։ Մի պահ կանգ ես առնում, որ մի քիչ ուշադիր նայես... շրիշակները։ Բայց հեռախոսի էկրանին ինչ-որ խոշոր փոշու կտոր ա նստել ու թարսի պես՝ ամենսհետաքրքիր տեղը՝ շրիշակների ամենափափուկ մասում։ Փշում ես, որ թռնի, չի թռնում։ Մատով զգույշ մաքրում ես։ Իսկ փափուկ մասը հենց դրան էլ սպասում էր։ Համարում ա, որ դու իրան սեղմել ես, ու բացում ա ճապոնական շրիշակների էջը՝ արդեն առանց սիրուն աղջկա։
-
11.07.2024|
14:51
Սորոսական Արթուր Սաքունցը հիշել է նախորդ տարի Հայաստանում հայտնաբերված կոկայինի (իր գրառման մեջ գրված է՝ հերոին) պատմությունը և զարմանք հայտնել, թե ինչո՞ւ պետական կառույցները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բացատրություններ չեն տալիս․ «Ի՞նչ եղավ երկու տոննա հերոինի պատմությունը, ո՞վ էր ուղարկողը, ո՞վ էր ընդունողը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը , ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ վարչապետը դեռ որևէ պատասխան չունեն տալու հանրությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կազմակերպությանը...
-
11.07.2024|
14:09
ՔԵԶ, ՍՈՒՐԲ ՀԱՅՐ, ԱՐԱՐԻՉ երկնքի և երկրի, և ՔՈ Միածին ՈՐԴԻ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ և Կենդանարար ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒԴ, և Աներևույթ ու Անբաժանելի ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԴ Միությանը, ՔԵԶ ենք ճանաչում ԱՐԱՐԻՉ երկնքի ու երկրի, երևելի և աներևույթ ամեն ինչի: ԴՈՒ ես Միակ ԱՍՏՎԱԾԸ և ՔԵԶԱՆԻՑ բացի այլ աստված չկա: Մարդասիրությունիցդ դրդված, Արարչությանդ փրկության համար վերջին ժամանակներում ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑԴ ՄԵԿԻՆ ծնունդ տվեցիր Սուրբ Մարիամ Կույսից և բոլոր տանջանքները ՔՈ Մարմնով բարձրացնելով տարար և բևեռեցիր խաչափայտին: Նրա վրա հեղելով ՔՈ Սուրբ Արյունը՝ այս աշխարհն ազատեցիր մեղաց անեծքների ծառայությունից:
-
11.07.2024|
13:51
Հայաստանում նիկոլենցից հետո, ինչպես Վրաստանում է, քաղաքական գորշ կարդինալներ չեն լինելու:
-
11.07.2024|
13:24
Այսօր բարեկամ ընտանիքներից մեկը ևս գաղթեց արտասահման: Իմ բոլոր փաստարկումներն առ այն, որ ամենավատ իրավիճակներում անգամ հայրենիքում ապրելն ավելի արդար ու հեռանկարային է, այլևս չունեն նախկին ներգործությունը, և, ընդհանրապես, շատ դժվար է հիմա խորհուրդ տալ ճակատագրի աղետալի ոլորաններով անցած մարդկանց: ԽոսքՆ արցախցիների մասին է:
-
11.07.2024|
12:07
Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել...
-
11.07.2024|
12:04
Թուրք-ադրբեջանական դուետի կողմից «բռնաբարված, ապա և հղիացած» ՆՓ & ՔՊ контора-ն, արդեն հինգ տարի քափուքրտինք կտրած հայ հանրությանը նախապատրաստում է«խաղաղության դարաշրջան» անվամբ այդ «ամոթի պտղի ծննդաբերմանը»: Контора-ում քաջ գիտակցում են, որ իրենց իշխանավարման շարունակության միակ ապավենը մնացել է այդ «ծննդաբերությունը»: Իշխանավարում, որը կերաշխավորի «բռնաբարվելու» դիմաց իրենց ստացած ահռելի փոխհատուցման անվտանգ վայելումը և բնավ իրենց հոգը չէ, որ այն կհանգեցնի Հայոց պետականության անխուսափելի կորստին:
-
11.07.2024|
11:01
Բրազիլիայից հարահոգեբան և էքստրասենս Աթոս Սալոմեն կանխատեսել է աշխարհում իրավիճակի վատթարացում և չի բացառել Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը: