ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Աշխարհը պետք է պատրաստ լինի նորագույն տեխնոլոգիաների դեմ պայքարին

Աշխարհը պետք է պատրաստ լինի նորագույն տեխնոլոգիաների դեմ պայքարին
18.09.2024 | 13:02

Երեկ Լիբանանում տեղի ունեցածը չի տեղավորվում ռազմագիտության որևէ կանոնով պատերազմի տրամաբանության մեջ։

Այն դասական ահաբեկչություն է, մեծամասշտաբ ահաբեկչություն։

Ոչ ռազմական գործողություններում, քաղաքացիական, սոցիալական գործառույթներ իրականացնելիս, քաղաքացիական հագուստով մարդկանց գրպանում պայթուցիկ տրաքացնելը, որը նաև ֆիզիկական վտանգ է ստեղծում շրջապատում գտնվող այլ քաղաքացիների համար, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ահաբեկչություն։

Ցավոք սրտի, սրանով հիմք է դրվում մի նոր մոտեցման, որը հատում է բոլոր կարմիր գծերը, որով հիմք է դրվում այլևս խաղաղ բնակչության փաստը հաշվի չառնելուն և ամեն հնարավոր, անհնար մեթոդներով իրենց ուզած արդյունքին հասնելուն։

Այլևս աշխարհը պետք է պատրաստ լինի նորագույն տեխնոլոգիաների դեմ պայքարին, որը չի խնայելու ո՛չ խաղաղ բնակիչ, ո՛չ անմեղ երեխա, կին, տարեց․․․

Առավել մանրամասն մոտ օրերս կանդրադառնամ թեմային, երբ ամբողջական ավարտեմ ուսումնասիրությունը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ