ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամեն տարիք իր ճշմարտությունն ունի

Ամեն տարիք իր ճշմարտությունն ունի
31.01.2024 | 16:15

Քառասուն տարեկանում սկսում ես հասկանալ էն բաները, որ քառասուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քսան տարեկան էիր։ Վաթսունում սկսում ես հասկանալ էն բաները, որ վաթսուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քառասուն տարեկան էիր։ Ու եթե բախտդ բերի, մի բան էլ ես հասկանում։ Հասկանում ես, որ քսան տարեկանում դու ճիշտ էիր ու քառասունում էլ էիր ճիշտ, որովհետև ամեն տարիք իր ճշմարտությունն ունի, ու մինչև չհասնես ասողի տարիքին, չես հասկանա, թե ինչ է ասում։ Ու պետք էլ չի հասկանալ։ Քսան տարեկանի իմաստությունը վաթսուն տարեկանի իմաստությունից պակաս իմաստուն չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4837

Մեկնաբանություններ