ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ռուսաստանը վերականգնում է ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից խաթարված աշխարհակարգը

Ռուսաստանը վերականգնում է ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից խաթարված աշխարհակարգը
21.09.2024 | 08:20

Հետևելով հայաստանցի լրագրողների և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հարցուպատասխաններին ճեպազրույցների ժամանակ` նկատում եմ, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շատ դեպքերում, ինչպես ասում են, 10։0 անում հայաստանցի լրագրողներին։

Միանգամից զգացվում է, որ հայաստանցի լրագրողների հարցերը պայմանավորված են ոչ թե առկա իրողություններով, այլ թելադրված են Հայաստանի ներքին հասարակական կարծիքով, որը, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվությունից։

Հաճախ նկատում եմ, թե ինչպես է հայաստանցի լրագրողը փորձում իր հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հակադրությունների դաշտ մտցնել։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն էլ, բնականաբար, չի տրվում սադրանքին։ Այնպիսի տպավորություն է, որ հարց տվող լրագրողն այս աշխարհից չէ։

Ով և ինչպես պետք է բացատրի, որպեսզի Հայաստանում տեղ հասնի այն իրողությունը, որ Ռուսաստանը վերականգնում է ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից խաթարված աշխարհակարգը, Ռուսաստանի կռիվը հավաքական Արևմուտքի դեմ է, և այս պահին ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի հետ Ռուսաստանը իր հարաբերությունները սրելու ցանկություն չունի։ Եվ դա ոչ լավ է, ոչ վատ, դա իրականություն է։

Սակայն դա չի նշանակում, որ այդ իրականության մեջ Հայաստանն ու իր շահերը Ռուսաստանի համար տեղ չունեն։ Այսօրվա իրականության պայմաններում քիչ կորուստներ ունենալը հնարավոր է Ռուսաստանին առավել մոտ լինելով, իսկ մինչ այս մեր կորուստները պայմանավորված են Ռուսաստանից հեռանալով (իր միջնորդական առաքելությունը մերժելով)։

Հայաստանում, ցավոք սրտի, տարիներ շարունակ կռիվ են տալիս և շարունակում են կռիվ տալ այդ իրականության հետ։ Ռուսաստանին մոտ գնալու և իր համաշխարհային օրակարգը սեփական քաղաքական և գաղափարական օրակարգ դարձնելու փոխարեն կամ հակադրվում են դրան, կամ այն չտեսնելու և չնկատելու են տալիս։

Եվ որքան երկար դա շարունակվի, այնքան կորուստները ավելի մեծ են լինելու։ Այսօրվա համաշխարհային համատարած պայթյունավտանգ իրավիճակում ամենաանվտանգ տեղը Ռուսաստանի կողքին է։

«Հայաստանը պետք է մնա կառչած Ռուսաստանին և իր հետ միասին պետք է աշխատի պահել ռուսական ծիրի մեջ նաև ամբողջ Անդրկովկասը՝ նույնիսկ հակառակ հարևանների կամքի» (Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, 1924 թ․):

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 9431

Մեկնաբանություններ