ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ խոս­քը մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի մա­սին է, մեծ տե­րու­թ­յուն­նե­րը գոր­ծում են ա­նո­ղոք

Երբ խոս­քը մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի մա­սին է, մեծ տե­րու­թ­յուն­նե­րը գոր­ծում են ա­նո­ղոք
01.05.2020 | 01:02
Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն իր ե­լույթ­նե­րից մե­կում զգու­շաց­րեց եվ­րո­պա­մետ և ռու­սա­մետ ու­ժե­րին, որ նրանք շատ չհ­րա­պուր­վեն ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րով: Եվ ա­սես ի ար­ձա­գանք նրա հայ­տա­րա­րու­թյան, հա­յոց հե­ռուս­տա­տե­սու­թյամբ հար­ցազ­րույ­ցի էր դուրս ե­կել մի­ջին ծե­րու­թյան մի կին քա­ղա­քա­գետ: Ապ­շեց­նում էր նրա խե­լա­հեղ թե հի­վան­դա­գին ռու­սա­տյա­ցու­թյու­նը. ա՜խ այդ վայ­րե­նի ու ան­կիրթ ազգ-պե­տու­թյու­նը, ո­րը ստր­կաց­րել է մեր հան­ճա­րեղ ժո­ղովր­դին ու խո­չըն­դո­տում է նրա լու­սա­պայ­ծառ ա­պա­գա­յի կերտ­մա­նը: Թա­րա­խա­ռատ ժպիտ­նե­րի ա­րան­քից հառ­նում էր քայ­քայ­վող-մեռ­նող Ռու­սաս­տա­նի ող­բեր­գա­կան կեր­պա­րան­քը՝ որ­պես հետևանք իր իշ­խա­նա­կա­լու­թյու­նը ա­նա­մո­թա­բար եր­կա­րաձ­գող ա­պաշ­նորհ միա­պե­տի տկա­րա­միտ գոր­ծու­նեու­թյան: Տպա­վո­րու­թյուն էր ստեղծ­վում, որ մի­ջու­կա­յին ռազ­մա­կան գեր­տե­րու­թյուն Հա­յաս­տա­նը մատ է թափ տա­լիս-սպառ­նում հա­վեր­ժա­կան թշ­նա­մի­նե­րով շր­ջա­փակ­ված պս­տիկ Ռու­սաս­տա­նին:
Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյուն վա­րող­նե­րին երևի կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու խմ­բի: Ա­ռա­ջի­նի մեջ մտ­նում են արևմտյան ոչ կա­ռա­վա­րա­կան, զա­նա­զան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից սնուց­վող ան­ձինք: Կո­պիտ ա­սած, փող են աշ­խա­տում մեր երկ­րում Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը նվա­զեց­նե­լու մի­տու­մով: Երկ­րորդ խմ­բին են պատ­կա­նում այն պար­զու­նակ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, ո­րոնց կար­ծի­քով Հա­յաս­տա­նը թևեր կառ­նի ու կճախ­րի, ե­թե մեր երկ­րից չք­վեն ռու­սա­կան ռազ­մա­բա­զան ու սահ­մա­նա­պահ զո­րա­մա­սե­րը:
Ռուս­նե­րին կա­րե­լի է սի­րել կամ չսի­րել, սա­կայն ե­կեք հա­մա­ձայ­նենք, որ լայն ա­ռու­մով մեր անվ­տան­գու­թյան գլ­խա­վոր ե­րաշ­խա­վո­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, մնում է Ռու­սաս­տա­նը: Դուր է գա­լիս մեզ այս ձևա­կեր­պու­մը, թե ոչ: Եվ սա ոչ մի կապ չու­նի ռու­սա­սի­րու­թյան հետ: Ռու­սա­տյաց­նե­րը վր­դով­մուն­քով են ար­ձա­նագ­րում այն ի­րո­ղու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նում հա­մոզ­մունք է ար­մա­տա­ցել, թե ա­ռանց Ռու­սաս­տա­նի մենք կկոր­ծան­վենք: Տա­րօ­րի­նակն այն է, որ այդ նույն հա­կա­ռուս­նե­րը չեն էլ ա­սում` ե­թե Հա­յաս­տա­նում վե­րաց­վի ռու­սա­կան ռազ­մա­կան ուժն ու առ­հա­սա­րակ ռու­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը, ա­պա, օ­րի­նակ, ինչ­պե՞ս կդի­մա­կա­յենք ո­խե­րիմ Թուր­քիա­յին և Ա­զե­րիա­յին, ինչ­պե՞ս կպաշտ­պա­նենք Ար­ցա­խը:
Հի­մա Հա­յաս­տա­նում զայ­րույ­թով քն­նար­կում են ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, եզ­րա­հան­գե­լով, թե Ռու­սաս­տա­նը կր­կին ա­պա­ցու­ցեց, որ ին­քը վս­տա­հե­լի ա­վագ դաշ­նա­կից չէ: Չխո­րա­նանք ռու­սա­կան մո­տե­ցում­նե­րի մեջ, այլ ել­նե­լով կոնկ­րետ մի ի­րա­վի­ճա­կից, փոր­ձենք պար­զել Ռու­սաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մո­տի­վայ­նու­թյան ո­րոշ կող­մե­րը: Սա մի դր­վագ է ըն­դա­մե­նը, սա­կայն խիստ խոր­հր­դան­շա­կան:
Ռու­սա­կան մա­մու­լում վեր­ջերս հրա­պա­րակ­վել է կաս­պիա­կան տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­րի­կա­ցի ճա­նաչ­ված փոր­ձա­գետ Լյուկ Կո­ֆիի մի հոդ­վա­ծը, որ­տեղ վեր­լուծ­ված են Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից Եվ­րո­պա գազ ու նավթ ար­տա­հա­նե­լուն առ­նչ­ված մի շարք խն­դիր­ներ:
Փոր­ձա­գե­տը նշում է, որ Կաս­պից ծո­վը կարևոր տա­րա­ծաշր­ջան է և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվ­րո­պա­յի հա­մար: Նրա­նում ամ­փոփ­ված է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րը կա­րող են լուրջ դեր խա­ղալ Ռու­սաս­տա­նից Եվ­րո­պա­յի գա­զա­նավ­թա­յին կախ­վա­ծու­թյու­նը թու­լաց­նե­լու գոր­ծում: Ներ­կա­յումս Եվ­րո­պան նավթ և գազ հիմ­նա­կա­նում ստա­նում է Ադր­բե­ջա­նից, սա­կայն կա­րող է օգտ­վել նաև Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի է­ներ­գաաղ­բյուր­նե­րից: Ա­հա և՛, ԱՄՆ-ը, և՛ Եվ­րո­պան պետք է ա­ջակ­ցեն այն նա­խա­ձեռ­նու­թյա­նը, ո­րով նա­խա­տես­վում է է­ներ­գա­կիր­նե­րը փո­խադ­րել Կաս­պից ծո­վի արևե­լյան ա­փը հյու­սի­սա­յի­նի հետ միա­վո­րող ու­ղիով` շր­ջան­ցե­լով Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը (ա­հա թե որ­տեղ է թաղ­ված շան գլու­խը): Ա­մե­րի­կա­ցի փոր­ձա­գե­տը, ի­հար­կե, «դա­տա­պար­տում է» Թուրք­մենս­տա­նին ու Ղա­զախս­տա­նին, ո­րոնք ի­րենց է­ներ­գա­կիր­նե­րը Եվ­րո­պա­յին մա­տա­կա­րա­րում են ոչ թե Ադր­բե­ջա­նի, այլ Ռու­սաս­տա­նի տա­րած­քով: Դո­նալդ Թրամ­փը մեկ ան­գամ չէ, որ հան­դես է ե­կել հենց կաս­պիա­կան տա­րա­ծաշր­ջա­նից Ադր­բե­ջա­նի մի­ջով դուրս ե­կող նոր խո­ղո­վա­կա­շար կա­ռու­ցե­լու ծրագ­րով: (Թուրք­մենս­տա­նի ու Ղա­զախս­տա­նի վրա ու­ժեղ ճն­շում է գոր­ծադր­վում հակ­վե­լու նոր մայ­րու­ղու գա­ղա­փա­րի ի­րա­գործ­մա­նը): Եվ այս ամ­բողջ հա­կա­ռու­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ընդ­գծ­վում է Ադր­բե­ջա­նի էա­կան դե­րը: «Կաս­պիա­կան ծո­վաշր­ջա­նը,- եզ­րա­փա­կում է Լյուկ Կո­ֆին,- դառ­նում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­նո­ղոք մր­ցակ­ցա­յին պայ­քա­րի աս­պա­րեզ: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը չպի­տի թույլ տան, որ Ռու­սաս­տա­նը «քեֆ» ա­նի այդ գո­տում, դրա­նով իսկ ա­պա­հո­վե­լով Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյու­նը»:
Ռուս­ներն ի­հար­կե հիա­նա­լի են հաս­կա­նում, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ծրագ­րե­րը շատ ա­վե­լի խոր են, քան մտա­հո­գու­թյու­նը աշ­խար­հա­մա­սի նկատ­մամբ, այն է՝ ա­ռա­վե­լա­գույնս վնա­սա­զեր­ծել իր պո­տեն­ցիալ հա­կա­ռա­կորդ­նե­րին, ա­ռա­ջին­նե­րից մե­կը՝ Ռու­սաս­տա­նին, իր հա­մաշ­խար­հա­յին միա­հե­ծան իշ­խա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար: Ինչ է մնում ա­նել Ռու­սաս­տա­նին՝ ճն­շում գոր­ծադ­րել Ադր­բե­ջա­նի վրա կամ պայ­մա­նա­վոր­վել նրա հետ: Կամ եր­կու­սը միա­սին: Այս­տեղ ար­դեն մենք էլ ենք հայ­տն­վում քա­ղա­քատն­տե­սա­կան պայ­քա­րի այդ բարդ խաչ­մե­րու­կում, և ազ­դե­ցու­թյան լա­վա­գույն մի­ջոց­նե­րից մե­կը, բնա­կա­նա­բար, ղա­րա­բա­ղյան կռ­վախն­ձորն է: Նո­րու­թյուն չէ` երբ խոս­քը մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի մա­սին է, մեծ տե­րու­թյուն­նե­րը գոր­ծում են ա­նո­ղոք՝ գե­րա­զան­ցա­պես ի­րենց ազ­գա­յին շա­հե­րի տե­սան­կյու­նից: ՈՒմ և ինչ­պես կս­տի­պեն ռուս­նե­րը գնալ զի­ջում­նե­րի` առջևում է: Որ­պես կա­նոն, նման աշ­խար­հա­ծա­վալ պայ­քա­րի զոհ են դառ­նում փոքր պե­տու­թյուն­նե­րը:
Լայն ա­ռու­մով Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կա­րե­լի է դի­տար­կել նաև հետևյալ տե­սան­կյու­նից: Ա­մեն­շա­բա­թյա «Մոսկ­վա, Կրեմլ, Պու­տին» հե­ռուս­տա­տե­սա­յին վեր­ջին հա­ղորդ­ման ժա­մա­նակ անս­պա­սե­լիո­րեն տե­սար­ձակ­վեց Պու­տի­նի մի հար­ցազ­րույ­ցը, որ նա տվել էր... Երևա­նում՝ Եվ­րա­սիա­կան միու­թյան հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում: Թե ին­չու այդ հար­ցազ­րույ­ցը չէր ցու­ցադր­վել օ­պե­րա­տի­վո­րեն, ան­հայտ մնաց, սա­կայն կա­րե­լի է են­թադ­րել, թե ին­չու այն հրա­պա­րակ ե­կավ ա­միս­ներ հե­տո՝ օ­րերս: Բանն այն է, որ Պու­տի­նը խո­սում է իր հա­մար նվի­րա­կան դար­ձած գա­ղա­փա­րի՝ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում նոր պե­տու­թյուն ստեղ­ծե­լու մա­սին: Հե­ռուս­տալ­րագ­րո­ղը նրան հի­շեց­րեց, որ ռու­սաց ա­ռաջ­նորդ դառ­նա­լուց հե­տո նա ԽՍՀՄ-ի քայ­քա­յու­մը հա­մա­րել է 20-րդ դա­րի խո­շո­րա­գույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ղե­տը, և դրա­նից ել­նե­լով, շա­տերն ի­րեն մե­ղադ­րում են խոր­հր­դա­յին պե­տու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու նա­խա­ձեռ­նու­թյան մեջ: Պու­տի­նը չհեր­քեց, որ նման ծրա­գիր ու­նի, սա­կայն ին­քը հան­դես է գա­լիս ոչ թե քա­ղա­քա­կան կամ ռազ­մա­կան, այլ բա­ցա­ռա­պես տն­տե­սա­կան միա­վոր­ման՝ եվ­րա­սիա­կան ին­տեգ­րաց­ման օգ­տին: Աշ­խար­հում ա­մե­նու­րեք գե­րիշ­խում է մր­ցակ­ցա­յին մթ­նո­լոր­տը` ա­սաց նա, և այդ ի­մաս­տով նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րը զգա­լի ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու­նեն. ժա­ռանգ­վել է ընդ­հա­նուր են­թա­կա­ռուց­վածք՝ տրանս­պորտ, է­ներ­գե­տի­կա, կապ և այլն: Միա­վոր­ման հզոր հիմք է ռու­սե­րե­նը՝ որ­պես ազ­գա­մի­ջյան շփ­ման հզոր գոր­ծոն: Տաս­նա­մյակ­նե­րի, ե­թե ոչ հա­րյու­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում մշակ­ված այդ հա­մա­կար­գե­րը էա­պես կն­պաս­տեն մր­ցու­նա­կու­թյան բարձ­րաց­մա­նը: Պու­տի­նը հա­տուկ նշեց, որ Արևմուտքն ա­նում է ա­մեն ինչ այդ գոր­ծըն­թա­ցը խա­փա­նե­լու հա­մար: Դի­մադ­րու­թյու­նը հս­կա­յա­կան է, և այդ պատ­ճա­ռով էլ հետ­խոր­հր­դա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­կար­դա­կը, ցա­վոք, չի բարձ­րա­ցել պատ­շաճ մա­կար­դա­կի: Պու­տի­նը վս­տա­հեց­րեց, որ նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­նե­րում էլ են հաս­կա­նում միա­վոր­ման ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, սա­կայն չման­րա­մաս­նեց-չպա­տաս­խա­նեց, թե կոնկ­րետ ինչ ու­ղիով կի­րա­կա­նաց­վի ծրա­գի­րը, քա­նի պե­տու­թյուն կմաս­նակ­ցի դրան, ինչ պայ­ման­նե­րով և այլն: Ո­չինչ չի պար­տադր­վի, կմիա­վոր­վեն կա­մա­վոր հի­մուն­քով, ա­ռանց շտա­պե­լու` հա­վաս­տեց նա:
Ե­թե մի կողմ դնենք նոր պե­տու­թյան ստեղծ­ման «հու­մա­նի­տար» կող­մե­րը, ա­պա ա­ռա­վել քան հս­տակ կդառ­նան Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան շատ են­թա­տեքս­տեր:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 63426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ