«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այս տեմպերով ևս մի քանի տարի, ու ամեն ինչ առ հավետ կավարտվի

Այս տեմպերով ևս մի քանի տարի, ու ամեն ինչ առ հավետ կավարտվի
21.07.2023 | 10:20

ԲՈՒՀ ընդունվել ցանկացողների քանակը այս տարի ևս նվազել է։

Այս տենդենցը, ցավոք, տարիների պատմություն ունի։

Օրինակ, 2013-2017 թթ. ընդունելության քննությունների մասնակիցների թիվը շարունակաբար նվազել է 37 %-ով՝

32 703-ից դառնալով 20 503, այսինքն` ավելի քան 12 000 դիմորդով։

2018 թ-ից հետո էլ շարունակվում է անկումը և ընթացիկ տարում ԲՈՒՀ դիմածների ընդհանուր թիվը կազմել է` 13314, իսկ միասնական քննություններին մասնակցածների թիվը

11 000, այսինքն մի քանի տարում ևս նվազել է գրեթե կեսով։

Այս տարի միասնական քննությունների արդյունքում ԲՈՒՀ ընդունվածների թիվը նախորդ տարիների համեմատ ևս նվազել է և քիչ ավելին է 9000-ից։

Խնդրի մասին պատկերացում կազմելու համար տեղեկացնեմ, որ Հայաստանում կա 900-ից ավելի գյուղական և քաղաքային համայնք, և եթե ուսանողների թիվը հավասարաչափ բաժանենք համայնքներին թվին, կստանանք խիստ մտահոգիչ պատկեր։

Ի վերջո, ուսանողներ և մասնագետներ պետք են ոչ միայն Երևանին, այլև մարզերին։

Դիմորդներ շատ քիչ են եղել մասնավոր ԲՈՒՀ-եր կամ գրեթե չեն եղել։

168 մասնագիտությամբ այս տարի դիմորդներ չեն եղել, իսկ այդ ֆակուլտետները մասնագետներ չեն պատրաստի։

Այս տեմպերով ևս մի քանի տարի, ու ամեն ինչ առ հավետ կավարտվի։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ