Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը

Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը
24.01.2021 | 20:58

Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը՝ ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա որդին Արման Նալբանդյանը:

«Խոր կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր կյանքից անժամանակ հեռացավ հայրս` ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։

Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 25-ին ժամը 18:00-ին ԿՈՆԴԻ ՍԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ, թաղման կարգը` հունվարի 26-ին, ժամը 13:00-ին»։

Դիտվել է՝ 6190

Մեկնաբանություններ