ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայությու՛ն, արթնացի՛ր լեթարգիկ քնից

Հայությու՛ն, արթնացի՛ր լեթարգիկ քնից
30.08.2024 | 12:27

Իմ խե՛ղճ ժողովուրդ, դու` քնած, պիղծ դավաճանն ուզում է 300 հազար մարդասպանի, 300 հազար սաֆարովների, որոնք քնած հային սպանում են կացնով և ստանում Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, ուզում է բերել քո տուն, ուզում է պղծել օջախդ, ուզում է դժոխք շինել կյանքդ և դրա դիմաց քեզ տալ խաղաղության զառանցանքով բլնդորած մակուլատուրա։

Չի՛ կարող լինել խաղաղություն` արյունախում քոչվորի հետ, որն աչք է տնկել քո տան և քո ընտանիքի վրա և ժամ առաջ ուզում է տիրանալ։

Մեր իրական խաղաղությունը մեր ուժն էր, որից սարսում էր թշնամին։ Բայց ճիվաղը մերժեց դաշնակից բարեկամի առաջարկած արժանապատիվ զինադադարը և մի քանի օր հետո ստորագրեց կապիտուլյացիայի ակտ՝ փշրելով մեր երկրի ողնաշարը։ Հիմա էլ օրը տասն անգամ պատերազմի սպառնալիքով ահաբեկում է մեր ժողովրդին: Ճիվա՛ղ, դու խաբեությամբ եկար իշխանության` Արցախը հանձնելու համար, դու ազգի առաջնորդ չես, դու բռնակալ ես և հանցագործ։ Ճիվաղին սպասարկող և նրա հետ համագործակցո՛ղ հայեր, ձեր վաստակը կախաղանի պարանն է, նույնը վերաբերվում է նիկոլի մանկուրտներին՝ խորհրդարանի ՔՊ-ական «պատգամավորներին»: Չորանար ձեր մայրերի արգանդը, ձեր փոխարեն փուշ ու տատասկ աճեր՝ ինչքան ավելի լավ կլիներ։

Հայությու՛ն, արթնացի՛ր լեթարգիկ քնից, բա՛ց աչքերդ:

Մարդաբորենի Ալիևը Նիկոլի հետ ձեռք-ձեռքի տված 300 հազար տղամարդ է ուղարկում Հայաստան, որ ամուսնանան և 300 հազար կին էլ նրանք բերեն և դառնան 600 հազար։ Այդ 600 հարսանիքներին էլ պետականորեն սուբսիդավորված, թե ինչքա՛ն հարսանքավորներ կգան, որոնք տիրոջավարի նույնպես բնակություն կհաստատեն Հայաստանում, և ոչ ոք չի կարող ասել՝ աչքիդ վերևը սև ունք կա, քանի որ Բաքուն կարող է շտապ զինված օգնություն ուղարկել; Մի կարճ ժամանակ անց հայը կապրի հյուրի իրավունքով և ճամպրուկը կհավաքի հեռանալու համար։ Սա ոչ թե մտքի մարզանք է, այլ բացարձակ իրականություն, որ մուսուլմանական էքսպանսիան կիրառում է Եվրոպայում և ամենուր։ Հիմա տեսնու՞մ ես, Նիկո՛լ կոչեցյալ, թե ինչեր բերեցիր և կեղծ խաղաղության մակուլատուրայով ինչե՞ր ես ուզում բերել Հայ ժողովրդի գլխին։

Այդ ամենի առաջը կարելի է առնել, կարելի է պահպանել Հայրենիքը և ազգերի ընտանիքում շարունակել երթը Արևի տակ, թե ինչպե՛ս մանրամասն կներկայացնեմ իմ «Աստեղային պահ է, առա՛ջ, խիզա՛խ հայորդիներ» ծրագրային հոդվածում, որում առաջ քաշված դրույթները պիտի դնել հրապարակային քննարկման և ստանալ Հայ ժողովրրդի պատասխանն այդ առթիվ։

Իսկ մենք լռում ենք:

Բայց հենց որ ազերի թաթարների շարասյունները շարժվեն դեպի Հայաստան, սկսվելու է համազգային լացը, թե էս ի՞նչ եք անում։ Այդ ժամանակ արդեն լացը չի օգնելու, բացառապես ոչ մի բան չի օգնելու։ Ներկա համատարած լռությունը նույնպես դավաճանություն է, չգիտակցված դավաճանություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, հիմա՛, հե՛նց հիմա պիտի կանխել աղետը։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ