ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տիեզերական կապավորը

Տիեզերական կապավորը
11.07.2024 | 19:11

Նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովան նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին «մեր կապավորն է» անվանում: Լավ չհասկացա, թե ասելով «մեր» ու՞մ նկատի ունի Գասպարյան Վովան:

Ովքե՞ր են «իրենք»:

Եվ, այսպես` Գասպարյան Վովան ծնվել է Էստոնիայում` Տալլիննում, 31 (?) տարեկանում ավարտել է Վոլգոգրադի քննչական դպրոցը:

ՀՀՇ-ի իշխանության տարիներին հաջողությամբ համատեղել է ոստիկանությունում աշխատանքը և ... քաղաքականությունը (?)` եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Քոչարյան Ռոբերտի իշխանության տարիներին Գասպարյան Վովան ՀՀ գլխավոր ռազմական ոստիկանն էր, Սարգսյան Սերժի օրոք` ոստիկանապետ, Հովհաննիսյան Րաֆֆիի օրոք` հավատացյալ:

Հպանցիկ ուսումնասիրելով վերջինիս կենսագրությունը վստահաբար կարելի է պնդել, որ Գասպարյան Վովային հաջողվել է միմյանց «կապել» անտագոնիստներին (ախոյաններին), օրինակ` Տալլինն ու Վոլգոգրադը, քաղաքականությունն ու ոստիկանությունը, Տեր-Պետրոսյան Լևոնին ու Քոչարյան Ռոբերտին, Սիրադեղյան Վանոյին ու Սարգսյան Սերժին, իրեն և Հովհաննիսյան Րաֆֆիին:

Փաշինյան Նիկոլի օրոք Գասպարյան Վովան առերևույթ «կապելով» զբաղված չէ, սակայն ո՞վ գիտի...

Ինչպես ասում են` ещё не вечер!

Եվ, միգուցե մենք դեռ ականատես կլինենք, թե ինչպես են միմյանց «կապվում», օրինակ` Սարգսյան Սերժն ու Փաշինյան Նիկոլը կամ Փաշինյան Նիկոլն ու Կարապետյան Կարենը:

Լավ կլինի, որ Գասպարյան Վովայի միջնորդությամբ Երկիրը Վեներայի հետ «կապվի»:

Որոշ անձանց համար չպետք է անտեսել նաև Պլուտոնի և Մերկուրիի հետ «կապվելու» նպատակահարմարությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3989

Մեկնաբանություններ