ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԲՀԿ-ն վերահաստատում է իր գերիշխող դիրքը

ԲՀԿ-ն վերահաստատում է իր գերիշխող դիրքը
10.11.2014 | 15:43

Ոչ աշխատանքային օրերը Հայ ազգային կոնգրեսը փորձեց առավել քան արդյունավետ անցկացնել՝ ոչիշխանական եռյակի իր գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հիշեցնելով, որ մարզերում Համաժողովրդական շարժման շտաբների ձևավորումը պետք է զուգորդվի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ: ՀԱԿ-ը մտավախություն էր հայտնել, որ այս ընթացքում վարչախումբը կարող է պառակտում մտցնել ընդդիմության շարքերում:

ԲՀԿ-ի պատասխանը, ինչպես և սպասվում էր, չուշացավ: Այսօր արդեն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը շտապել է ողջունել ՀԱԿ-ի «դրական մոտեցումները» Համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: Հընթացս հայտարարել է նաև, որ ԲՀԿ-ն պատրաստ է վճռական գործողությունների Ազատության հրապարակում ճիշտ պահին: Սակայն Տիգրան ՈՒրիխանյանը սրանով չի սահմանափակվել և ՀԱԿ-ի իր գործընկերներին հիշեցրել է, որ եռյակի մաս կազմող ցանկացած ուժի, այդ թվում՝ ՀԱԿ-ի, իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում ցանկացած վայրում և ցանկացած պահի: Ասել է թե՝ գտեք ձեր համախոհներին, որոնք պատրաստ են գալու Ազատության հրապարակ և ձեռնարկելու վճռական գործողություններ՝ հավատով առ այն, որ հերթական անգամ լիդերներն իրենց տուն չեն ուղարկի՝ աշնանային ցրտին ու անձրևին վրաններում օրեր շարունակ գիշերելուց հետո: Չէ՞ որ այդ ամենն արդեն եղել է, և, ցավոք, տխուր ու անփառունակ վերջաբանով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 27154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ