Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-10

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-10
15.11.2023 | 16:05

Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանում, Արցախում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով

(սկիզբը` այստեղ)

Շարունակելով իր հայադավ քաղաքականությունը, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական կայքում այսօր հրապարակված հաղորդագրության մեջ նշված է.

«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»:

Հնարավոր է, որ Բելառուսի նախագահն ինչ- որ կերպ իմացել է ՀԱՊԿ նիստին Հայաստանի մասնակցությունը բոյկոտելու Նիկոլի մտադրության մասին և զանգահարել է ճշտելու, պարզաբանումներ ստանալու համար: Բացառված չէ, որ եթե Լուկաշենկոն չզանգահարեր ու չիմանար, Նիկոլն ուղղակի չգնար ու չմասնակցեր նոյեմբերի 23-ին կայանալիք հիշյալ նիստին նույնիսկ առանց նախապես տեղյակ պահելու:

Ի՞նչ է նշանակում, թե «Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին…»: Ի՞նչ է, չնայած պատվաստումներին, նորից ու նոր- նոր կորոնավիրուսո՞վ է հիվանդացել, պատճառավո՞ր է… Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ նիստին մասնակցելուց առավել կարևոր այդ ի՞նչ գործով է այդ օրը զբաղված լինելու մեծագույն կեղծավորը, որ չի կարողանա մասնակցել:

Ախր արած գործն էլ գիտենք՝ հիմնականում չարագործությունների շարան, եթե, իհարկե, ոչուբարով ապրած ժամանակը տրված չէ անձնական հաճույքներին, զեխությանը, զխտկվել-զխկտվելուն կամ օղի կոնծելուց հետո խումհարի վիճակում չէ, այսինքն՝ պետության ու հասարակության համար անգործություն դրսևորում չէ: Պարզ ասենք՝ ոչ թե չի կարողանա, այլ չի ցանկանում մասնակցել: Այս առումով տեղեկատվությունը ճիշտ վերտառությամբ է ներկայացրել «Regnum»-ը՝ «Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կմասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին, իսկ նոյեմբերի 1-ին Բելառուսի նախագահի հետ հեռախոսով քննարկել միջոցառման նախապատրաստման հարցերը:

Թեև ավելի վաղ Նիկոլը և Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել էին, որ պաշտոնական Երևանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն մեր ներքին գերագույն գլխավոր թշնամին և իր ոհմակը Հայաստանն աստիճանաբար տանում են հենց այդ՝ ՀԱՊԿ-ից հանելու, Ադրբեջանի և Թուրքիայի առջև անպաշտպան թողնելու ուղղությամբ:

Չնայած այն հայտարարություններին, որ Երևանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, փաստն այն է, որ Նիկոլը 2022 թ. նոյեմբերին չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ հռչակագիրը, 2023 թ. Նիկոլի իշխանությունը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ-ի հետ համատեղ երկու զորավարժության, Հայաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին չեն մասնակցում կազմակերպության միջոցառումներին: Ավելին, Հայաստանը սեպտեմբերի 5-ին հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյազովին և կազմակերպությունում նոր ներկայացուցիչ դեռ չի նշանակել։

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը չքննարկելու մասին Նիկոլի և նրա իշխանության հայտարարությունների և նրանց գործնական քայլերի միջև առկա հակասությանն այսօր ուշադրություն է դարձրել նաև ռուսական առաջատար ԶԼՄ- ներից ТАСС – ը:

Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը գործնականում, առանց պաշտոնապես հայտարարելու, արդեն մասամբ դուրս է եկել ՀԱՊԿ-ից: Կա՞ արդյոք որևէ կասկած այն հարցում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելու մեր ներքին թիվ 1 թշնամու և նրա ոհմակի վերջնանպատակը Հայաստանը, ինչպես ասում են, արծաթյա սկուտեղի վրա մեր արտաքին թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային մատուցելն է:

Դույզն ինչ կասկած չկա, որ շարունակելով Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելու իրենց քաղաքական ուղեգիծը, Նիկոլն ու նրա ոհմակն իրականացնում են իրենց հետևում կանգնած մեր արտաքին առանցքային թշնամիներից ԱՄՆ-ի, Արևմուտքի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի երազանքը: Դժվար չէ պատկերացնել, թե այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կայքում կարդալով ՀԱՊԿ նիստին Նիկոլի չմասնակցելու վերաբերյալ լուրը, ուրախությունից ինչպես են իրենց ձեռքերը շփել Վաշինգտոնում, Լոնդոնում, Անկարայում ու Բաքվում:

Այսօր ՀԱՊԿ նիստին Նիկոլի չմասնակցելու մասին հաղորդագրությանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Կրեմլը ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին, որը նախատեսված է նոյեմբերի 23-ին Մինսկում: РБК- ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

«Եթե դա իսկապես այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել,- ասել է Պեսկովը:- Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման, ժամացույցների համեմատման համար»։

Ավելորդ չենք համարում ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը չքննարկելու մասին Նիկոլի և նրա իշխանության հայտարարություններից բացի, եղել են նաև հակառակ բովանդակությամբ հայտարարություններ: Նիկոլը մայիսին հնարավոր է համարել, որ Հայաստանը կարող է դադարեցնել անդամակցությունը կազմակերպությանը, իսկ հոկտեմբերի 26-ին թեև հայտարարել է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ- ում, սակայն չի բացառել, որ կարող է գալ այն պահը, երբ հնարավոր կլինի (ՀԱՊԿ- ից դուրս գալու վերաբերյալ) հետևություններ անել:

ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը օրերս նշել է, որ արևմտյան երկրները փորձում են իրենց կողմը թեքել ՌԴ մերձավոր գործընկերներին:

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին, Պեսկովն ասել է, որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է ցնցել իրավիճակը ՀԱՊԿ-ում, այդ թվում՝ Հայաստանը դուրս բերել կազմակերպությունից: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ արևմտյան երկրներն ակտիվորեն «սիրաշահում» են Հայաստանին՝ ցանկանալով «բարեկամանալ նրա հետ ընդդեմ Ռուսաստանի»։

Լավրովը, «Известия»–ի փոխանցմամբ, նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ Եվրամիությանը (ԵՄ) չի հաջողվի Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից:

«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Մենք պատմականորեն այստեղ ենք, և ոչ մի տեղ չենք անհետանա: Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները դա շատ լավ գիտեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրում, որից մի դրվագ լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ