Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Թավշյա» համեմատություններ

«Թավշյա» համեմատություններ
22.12.2023 | 09:37

Փաշինյան Նիկոլը կրկին բացահայտ ձեռնածության (մանիպուլյացիա) անցավ:

Վերջինս խոսեց գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացի մասին և առաջարկեց գիտաշխատողների 2025 թ. (՞) աշխատավարձը համեմատել 2018 թ. (՞) աշխատավարձի հետ:

Իսկ ինչու՞ 2025 կամ 2018 թթ.: Ավելի լավ չէ՞ համեմատել, օրինակ` 1913 թ. և 2050 թթ.:

Ինչու՞ եմ հատկապես այդ թվականները նշում:

Որովհետև, ԽՍՀՄ-ի տարիներին ամեն ինչ համեմատում էին 1913թ. հետ և համեմատելու արդյունքում անընդհատ նշում էին, թե ինչ հզոր բան է կոմունիզմը: Իսկ 2050 թ., ըստ Փաշինյան Նիկոլի, Հայաստանն ունենալու է 5 մլն բնակիչ և դառնալու է ֆուտբոլային գերտերություն: Դրանից բացի` 2050 թ. Փաշինյան Նիկոլը կդառնա 75 տարեկան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

2018 և 2025 թվականների գիտաշխատողների աշխատավարձը համեմատելու փոխարեն լավ կլիներ, որ Փաշինյան Նիկոլը համեմատեր այդ թվականների ՀՀ տարածքի թվային արտահայտությունները և պարզեր, թե ինչքանով է փոքրացել իմ Հայրենիքը:

Դիտվել է՝ 2384

Մեկնաբանություններ