Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գեղեցիկ փաթեթավորված քարոզչական անվտանգային կարգախոսներ

Գեղեցիկ փաթեթավորված քարոզչական անվտանգային կարգախոսներ
13.07.2023 | 21:18

Տեսականորեն ե՞րբ կարող է բացվել Արցախ տանող ճանապարհը և ավարտվել Արցախի շրջափակումը: Կա երկու տարբերակ․

1. Երբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվեն, ԱՄՆ-ն ընդունի և կատարի 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի կողմից ներկայացված անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի դրույթները։ Այսինքն, որպեսզի Ռուսաստանը այս տարբերակով վերացնի Արցախի շրջափակումը, անհրաժեշտ է, որպեսզի լինի Կարիբյան երկրորդ ճգնաժամ՝ միջուկային ճգնաժամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որի դեպքում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, իրենց քաղաքների ուղղությամբ միջուկային հարվածներ չստանալու դիմաց, համաձայնեն Ռուսաստանի պահանջների հետ՝ հետխորհրդային տարածքի գործերին չխառնվելու մասով։ Այս տարբերակը մեկ կամ երկու օրվա բան չի, կարող է տեղի ունենալ ամիսներ և տարիներ անց։ Այս դեպքում Ադրբեջանը, զրկվելով իր աշխարհաքաղաքական տանիքից, Ռուսաստանի պահանջով միանգամից կբացի Արցախի ճանապարհը։

2. Հավատալով Արևմուտքի կեղծ խոստումներին և կեղծ անվտանգության երաշխիքներին, խաբվելով արևմտյան 5-րդ շարասյան քարոզին, թե՛ Արցախում, և թե՛ Հայաստանում, սահուն ձևով, առանց կտրուկ շարժումների, որպեսզի ժողովուրդը չզգա և գլխի չընկնի, Արևմուտքը խաբեությամբ, ասենք, մի քանի տարվա ընթացքում Արցախը կինտեգրի Ադրբեջանի կազմում՝ ռուսներին հանելով կամ զուգահեռաբար միջազգային զորքեր բերելով, իսկ ռուսներն էլ 2025-ին կլքեն Արցախը։ Իսկ Արևմուտքի սահուն ինտեգրումը կլինի այն, որ որոշ ժամանակ ժողովուրդը իրոք կմտածի, որ պաշտպանված է Արևմուտքի կողմից, բայց դե վերջում, ինչպես Արևմուտքին է բնորոշ, քցելու են։

Այնպես որ, եթե հանկարծ վաղը, մյուս շաբաթ կամ մեկ ամիս հետո Ադրբեջանը համաձայնի Արցախը ապաշրջափակել, ուրեմն, ամենայն հավանականությամբ, Արցախի ինտեգրումը Ադրբեջանին, ժողովրդից թաքուն, Արևմուտքի գեղեցիկ փաթեթավորված քարոզչական անվտանգային կարգախոսների և ֆրանսիական մարսելյեզի հնչյունների ներքո, արդեն գործնականում սկսվել է և մտել է եզրափակիչ փուլ։

Մինչև նշածս առաջին տարբերակի իրականանալը Արցախը կարող է դիմանալ միայն որպես պաշարված ամրոց՝ ռուսների ներկայությամբ։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ