Մեր հասարակության մեջ կան բազմաթիվ տաքսու վարորդներ, որոնք մեքենա վարել չեն սիրում: Կան բազմաթիվ մանկավարժներ, որոնք երեխաներին չեն սիրում: Դերասաններ կան, որոնք թատրոն չեն սիրում, բժիշկներ, որոնք առողջ ապրելակերպը չեն սիրում: Կան բազմաթիվ աշխատավորներ, որոնք աշխատել չեն սիրում: Խոհարարներ կան, որոնք ճաշ պատրաստել չեն սիրում, շինարարներ, որոնք կառուցել չեն սիրում...
Այ, իրենք բոլորը գնացել, երկրի ղեկավար են ընտրել մեկին, ով իր հայրենիքը չի սիրում: Եվ հիմա նա շատ հանգիստ հայտարարում է, որ ինքը պետք է հայրենասեր չլինի:
Մի շտապեք այս գրառումը խոհափիլիսոփայական համարել, այն շատ հստակ բնութագրում է մեր այսօրվա իրականությունը:
Արամ Աբաջյան