- Ադրբեջանն ու Թուրքիան չեն ճանաչում Հայաստանի գոյության իրավունքը, և դա ունի պատմական ու շատ կոնկրետ պրակտիկ պատճառներ:
- Ադրբեջանն ամենաբարձր մակարդակում Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի պայմաններն ընդունելու հետ:
- Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային իղձը թյուրքական աշխարհի ստեղծումն է, ինչի համար տարվում է շատ կոնկրետ պետական քաղաքականություն:
- Արևմուտքը նպաստում է թյուրքական աշխարհի ստեղծմանը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնի Իրանն ու Ռուսաստանը, իսկ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի գոյությունը ոչ միայն խանգարող հանգամանք է, այլև Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել այդ նպատակի համար, սկսած՝ 2018-ից: Դրա առաջին քայլն Արցախի կործանումն էր:
- Միջազգային կարգը քայքայված է և՝ անտարբեր էթնիկ զտումների ու ցեղասպանությունների հանդեպ,
- Հայաստանի հանրությունը մասնատված է, բաժանված միմյանց թշնամական հատվածների, Սփյուռքը՝ ապակողմնորոշված ու ինքնությունը կորցնելու վտանգի առջև, պետական ինստիտուտներն անարդյունավետ են, ու՝ կաթվածահար:
ՔՊ-ի հայտարարած Իրական Հայաստանն իրականում Անուրջների Հայաստան է ու առնչություն չունի իրականության հետ:
Ստեփան Դանիելյան