29.03.2014|
13:11
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիան ցնցած գաղտնալսման հրապարակմանը, որտեղ ինքն ու ուժային կառույցների ներկայացուցիչները գաղտնի խոսում են Սիրիայի ապստամբներին զինելու, սիրիական կողմից Թուրքիայի դեմ սադրանք իրականացնելու և Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մասին։ «Հուրիեթ»-ի կայքը տեղեկացնում է, որ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե գաղտնալսման հրապարակումը համեմատելի է թուրքական պետությանը պատերազմ հայտարարելու հետ։