19.07.2019|
18:29
Հուլիսի 20-ին, ժամը 14։00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան տեղի կունենա Մանկական պատկերազարդ ատլասի շնորհանդեսը։ Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի հրատարակած այս ատլասը նախատեսված է նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար։