ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրենց հիմար որոշումներով երկիրը տանում են անդունդ, արդյունքում շահում են գերտերությունները

Իրենց հիմար որոշումներով երկիրը տանում են անդունդ, արդյունքում շահում են գերտերությունները
14.05.2024 | 08:18

Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են հնչում տագնապային հարցեր, թե արդյո՞ք Հայաստանին չի սպառնում ռուսական գուբերնիա դառնալու վտանգը, և արդյո՞ք Սրբազանի առաջնորդած շարժումը այդպիսի հետևանքների չի հանգեցնի։

Պատասխանեմ հերթով և շատ հստակ։

1. Հայաստանն այս պահին փաստացի ռուսական գուբերնիա է, որը կարող է դառնալ նաև թուրքական վիլայեթ։ Երկրի տնտեսությունը ամենաշատը կախված է Ռուսաստանից, զենքի ամենաշատ մատակարարումները Ռուսաստանից են, օրենքների մեծ մասը համապատասխանեցված են Ռուսաստանի հիմնած ԵԱՏՄ օրենքներին, ԱԱԾ աշխատողները հիմնականում հենց Ռուսաստանում են կրթություն ստանում ու վերապատրաստվում, քաղաքական առանցքային հարցեր քննարկելիս Հայաստանի իշխանությունները շտապում են Ռուսաստանից դիրքորոշում հարցնել, մայիսի 8-ին Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլը խնդրեց պահպանել 102 ռազմակայանը։

Նշածներս բոլորը Նիկոլի օրոք են։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք գուբերնիա լինելու համար։ Անկախության ոչնչացո՞ւմ։ Նիկոլը դրան էլ կհասցնի, երբ մի պատերազմ էլ կազմակերպի ու հանկարծ ստորագրի Ռուսաստանի կազմ մտնելու ցավոտ որոշում։

Ոմանք կհակադարձեն, թե Նիկոլը ռուսներին դեմ է խոսում։ Այո, խոսում է, թուրքերի հետ էլ սիրախաղ է անում, որ ռուսների փոխարեն թուրքերին բերի, բայց քանի որ ինքը և իր թիմը պետությունից ու պետական մտածողությունից հազարավոր կիլոմետր հեռու են, իրենց հիմար որոշումներով երկիրը տանում են անդունդ, արդյունքում շահում են գերտերությունները։ Ու չզարմանաք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի արանքում հանկարծ Հայաստանը Նիկոլի ձեռամբ 5-րդ անգամ ենթարկվի վերաբաժանման։

2. Ինչ վերաբերում է անհանգստությանը, թե Սրբազանի առաջնորդած շարժումը կապ ունի ռուսների հետ, խնդրում եմ գոնե մեկ փաստ այդ առումով։ Գոնե մեկ դրվագ, որտեղ, ասենք, երևում են ռուսական ականջներ։ Նույն կերպ կարող են ասել նաև չինական կամ գերմանական ականջներ, ավելին՝ ամերիկյան ականջներ, քանի որ ԱԺԲ-ն միացել է այս շարժմանը՝ լինելով ռուսատյաց ու ամերիկապաշտ։

Բա եթե ռուսական ծրագիր է, ինչո՞ւ Գազպրոմի կամ էլցանցի ամբողջ աշխատակազմը ոտքի չի կանգնել։

Քիչ թե շատ ուղեղ ունեցող մարդկանցից սպասում եմ տրամաբանական պատասխանի, թե որտե՞ղ է երևում այս շարժման ու ռուսների կապը։ Այլապես, ամեն հիմարության ու անբարոյականության հավատացող, առավել ևս, կրկնող մարդը նույն հիմարն ու անբարոյականն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ