Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սադրիչ քայլիստները խոսում են թիրախավորելու՞ց

Սադրիչ քայլիստները խոսում են թիրախավորելու՞ց
24.04.2024 | 18:55

Ինչպես և սպասվում էր Աննա-Էրատոյի սադրանքը Ծիծեռնակաբերդում հենց քայլիստների կազմակերպածն էր` թե բա «վարչապետի կնոջն ու դստերը թիրախավորելը սրիկայություն է»:
Գեղցի Տարոն, նախ սրիկան դու ես և այդ սադրանքը կամակերպողներն ու չափահաս մասնակիցները:
Երկրորդը` վարչաՓԵԴԻԴ կինն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, պաշտպանում է իր ամուսնուն և շատ նորմալ է, որ թիրախավորվել է ու պետք է թիրախավորվի:
Երրորդը` այսօրվա սադրանքը կազմակերպված էր, քանի որ ծածուկ և բեմականացված այցեր անող Նիկոլն ու իր կինը լավ գիտեին, թե մարդամեջ ելնել ի՛նչ է նշանակում իրենց համար ու երեխային Աննան ԴԻՏԱՎՈՐՅԱԼ է տարել իր հետ Ծիծեռնակաբերդ շատ լավ գիտենալով հետևանքները:
Տարոն ես, ի՜նչ ես, քանի՞ հազար երեխա է այդ «թիրախավորված» երեխայի հոր ու մոր պատճառով մնացել որբ, կորցրել հայրենիքը և դարձել գաղթական, սպանվել թուրքի կողմից, սարսափներ և նվաստացումներ տեսել:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Անհողը բացահայտ օգտագործում է իր երեխաներին ինչ-ինչ նպատակներով:
Տարոն ես, ի՜նչ ես, ամո՛թ է, պապանձվի՛ր:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.
Քաղաքացիներն Աննա-Էրատոյին «հիանալի» դիմավորեցին Ծիծեռնակաբերդում:
Որևէ մեկը չի կասկածում, որ սա իշխանությունների կազմակերպած սադրանքն է՝ հանրության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու նպատակով դեպի Աննա-Էրատո...
Աննա-Էրատոն շատ լավ գիտեր, որ իր նմանին այսպես էին դիմավորելու ու դիտավորյալ այս «ֆորմատով» էր եկել Ծիծեռնակաբերդ:
Ի դեպ, երեխայի հետ գալն էլ է այդ զզվելի սադրանք-բեմականացման մասը: Դե «пофигист» -ական ցինիկ ժպիտն անպակաս է:

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ