Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հայաստանի ՆԱՏՕ-յական ապագան հնարավոր է բացառապես մի դեպքում

Հայաստանի ՆԱՏՕ-յական ապագան հնարավոր է բացառապես մի դեպքում
01.04.2024 | 09:31

Ինչքան էլ ցավալի է, Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների մաքսիմումը լինելու է Հայաստանի ԵՄ անդամության թեկնածու դառնալը, որին կհետևի երկարատև հույսերի շրջան, թե Հայաստանը վերջապես երբ կդառնա ԵՄ անդամ։

Հայաստանի ՆԱՏՕ-յական ապագան հնարավոր է բացառապես մի դեպքում` երբ Հայաստանը վերջնականապես և անշրրջելիորեն կդառնա Թուրքիայի կցորդը։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի թեմայի ակտուալացումը իսկապես հղի է Հայաստանի ինքնիշխանության բեկորների վատնմամբ, և այս իմաստով Լավրովը իրավացի էր (մոռանանք էմոցիաներն ու ատելությունը և ամեն ինչ նայենք սառը պրագմատիզմի ներքո)։

Ռուսական զորքերի փոխարեն և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Ռուսաստանը կաջակցեն թուրքական «խաղաղապահների» մուտքը։

ՆԱՏՕ-ն կաջակցի, որպեսզի թուրքերի միջոցով Հայաստանը դարձնեն անշրջելի ՆԱՏՕ-յական գոտի, իսկ Ռուսաստանը կաջակցի, որպեսզի ցույց տա իր այլընտրանքի անտանելիությունը, ու թե ինչպես Հայաստանի սխալ ընտրությունը հանգեցրեց պետականության ոչնչացմանը, և իր ազդեցության գոտու երկրներին որպես «ձախողված պետության» մոդել ներկայացնի Հայաստանի օրինակը, թե ինչ է լինում, երբ գնում են դեպի Արևմուտք։

Եվ սա այն հարցն է լինելու, որի շուրջ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը կունենան լուռ համաձայնություն (կոնսենսուս):

Հիմա շատերը կասեն, որ սա հնարավոր չէ, սակայն սա իրերի այն վիճակն է, որը բխում է այսօրվա իրադարձությունների տրամաբանությունից։

Ընդ որում, այս սցենարը կբացառեն հատկապես նրանք, ովքեր ասում էին՝ Արևմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտում. Նրանք, ովքեր ՆԱՏՕ-ի զորքը 10 րոպե հետո բերում էին Հայաստան; նրանք, ովքեր 2021 թվականի սկզբից ասում էին, թե այլևս Ադրբեջանը չի համարձակվի Հայաստանի վրա հարձակվել; նրանք, ովքեր ասում էին, թե Թուրքիան կզսպի Ադրբեջանին (ինչպիսի՜ հիմարություն), նրանք, ովքեր ամեն օր ասում են, թե ԱՄՆ-ը ճնշում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն ամեն անգամ մեծացնում է իր պահանջները և պատրաստվում նոր հարձակման։

Իհարկե, կա չնչին հավանականություն, որ վերը նշված սցենարը չի իրականանա, և Հայաստանը կարճ ժամանակ հետո կդառնա ԵՄ անդամ, իսկ հետո՝ արևմտյան երկրների պաշտպանական և անվտանգային համակարգի մաս, բայց դա միայն այն դեպքում, երբ Թուրքիան այլևս չի լինի Հյուսիսատլանտյան դաշինքի մաս, և բաց հակամարտություն կսկսվի գլոբալ Արևմուտքի ու Թուրքիայի միջև։ Բաց հակամարտություն ասելով՝ նկատի ունեմ ռազմական բախումներ Արևմուտքի և Թուրքիայի միջև Թուրքիայի տարածքում, որը կծավալվի Ադրբեջանի տարածքում, և այս երկու երկրները կհռչակվեն որպես գլոբալ չարիքի առանցքի երկրներ։

Ինչքանո՞վ է սա հավանական։ Բացառել որևէ տարբերակ, իհարկե, չի կարելի, բայց սա նույնքան հավանական է, ինչքան այն, որ Մարսի Հայկական կայսրությունը տիեզերական պատերազմ կսկսի Երկրի գլոբալ ուժերի դեմ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ