ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է նոր պատերազմի

Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է նոր պատերազմի
31.03.2024 | 08:15

Ադրբեջանի մարտավարությունը որևէ կերպ չի փոխվել։ Այն ունի երկու գործիք` «ուժի կիրառման սպառնալիք» և «ուժի կիրառում»: Սրանք միջազգային իրավունքի կողմից արգելված սկզբունքներ են, որոնք կիրառում է Ադրբեջանը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, համաձայն տարբեր աղբյուրների, Ադրբեջանը Իտալիայից մեծ քանակությամբ զենք է գնել։ Ընդ որում, 2023 թվականին Ադրբեջանը և Իտալիան սպառազինության մատակարարման բազմամիլիարդանոց գործարք էին կնքել, և այժմ Ադրբեջանը կրկին զինվում է` մեր «բարեկամ Եվրոպայի, մեր բարեկամ Իտալիայի, Սերբիայի» և այլ երկրների կողմից։

Իհարկե, զենքի առևտուրը ամենաեկամտաբեր ոլորտն է, որից դժվար է հրաժարվելը, բայց Հայաստանը կարող էր 4 տարիների ընթացքում ինքը լինել այդ գործարքների կողմը՝ դրանով սահմանափակելով Ադրբեջանի հնարավորությունները։ Ի դեպ, Սերբիան վաղուց էր պատրաստ Հայաստանի հետ մատակարարման գործարք կնքել, իսկ Բուլղարիայից մենք զենքեր գնում էինք դեռևս 2008 թվականներին։ Բուլղարական ПК-ներից առաջինը հենց մեր զորամասը ստացավ։

Բայց Հայաստանի իշխանությունները զբաղված էին իրար մեջ պարգևավճարներ կիսելով և զենքի գնման իմիտացիայով, առանց սպառազինության ձեռքբերման շուկայի ձևավորման ռազմավարության։

Ադրբեջանը այսօր հետևողականորեն պատրաստվում է նոր պատերազմի։

Նոր պատերազմը այս պահին կանխելու քիչ գործիք ունի Հայաստանը, իսկ դրան պատրաստվելն ու ՀՀ տարածքում համատեղ զորավարժությունների իրականացումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ, բայց վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները դա չեն անելու, զբաղված են «խաղաղության» կեղծ ու անազնիվ քարոզներով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5411

Մեկնաբանություններ