ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒ՞մ օգտին և ի՞նչ հարց է փորձում լուծել ՀՀ ոչ բարով վարչապետը

ՈՒ՞մ օգտին և ի՞նչ հարց է փորձում լուծել ՀՀ  ոչ բարով վարչապետը
20.03.2024 | 15:24



Փաշինյանն ասում է, թե Տավուշի 4 գյուղերը եթե հանձնենք ու կանգնենք ՀՀ «միջազգայնորեն ճանաչված» ծռմռված սահմանների վրա, ապա Ադրբեջանին ավելի հաջող կզսպենք, որովհետև կունենանք «լեգիտիմ» սահմաններ։

Լավ, սա ու՞մ է ավանակի տեղ դրել։ Ցեղասպան Ադրբեջանի ցեղասպան ծնողը՝ Թուրքիան, խախտել և զավթել է երեք պետության՝ Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի սահմանազատված ու սահմանագծված լեգիտիմ տարածքից տասնյակ հազարավոր կիլոմետրեր՝ առանց երբևէ միջազգային լուրջ ճնշման ենթարկվելու։ Մի՞թե այս մասին չգիտեն ՀՀ վերին օղակներում հայտնված «գործիչները»։ Միայն Կիպրոսում թուրքական բանակն արդեն ուղիղ 50 տարի գրավված է պահում 3355 կմ²։

Փաշինյանը նաև պարզ հայտարարում է, որ Ադրբեջանը չի էլ պատրաստվում նահանջել իր գրաված ՀՀ մոտ 200 կմ² տարածքներից։ Ուրեմն, Ադրբեջանին 4 գյուղ նվիրելով և այդպիսով վտանգելով ՀՀ ամբողջ հյուսիս-արևելքը, ու՞մ համար, ու՞մ օգտին և ի՞նչ հարց է փորձում լուծել ՀՀ ներկայիս ոչ բարով վարչապետը։ Պարզ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար ո՛չ մի հարց էլ չի լուծվելու։ Բայց ահա Ադրբեջանը, ճեղքելով նաև մեր հյուսիս-արևելյան պաշտպանական գոտին և վերահսկողություն հաստատելով միջպետական ճանապարհների ու գազատարի վրա, կկարողանա շատ ավելի մեծ թափով ու արագությամբ շարունակել Հայաստանի հայաթափումը։ Կիրառվելու են Արցախում փորձարկված նույն եղանակները՝ շրջափակում, տնտեսական և ռազմական ճնշում, նորանոր անվերջանալի պահանջներ ու կեղծ բողոքներ, հատուկ ուժերի ներթափանցումներ Հայաստանի խորքերը, իսկ վերջում՝ ամբողջական ներխուժում։

Փաշինյանը և նրան սատարող քաղաքական թիմը ՀՀ ազգային անվտանգության թիվ մեկ թշնամին են։ Կասկածողներ կա՞ն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ