«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ի՞նչ իրավունք ունենք պահանջելու, երբ ոչինչ չենք տալիս

Ի՞նչ իրավունք ունենք պահանջելու, երբ ոչինչ չենք տալիս
30.11.2023 | 13:23

Արդեն երրորդ տասնամյակն է, ինչ հայ գիտական միտքն այդպես էլ չստեղծեց մի զենք, որը կարող էր զսպող և թելադրող առավելություն ունենալ թշնամու նկատմամբ․

Երրորդ տասնամյակն է, ինչ հայ գրական միտքը չերկնեց մի այնպիսի վեպ, էսսե, երկ, որը կդառնար համաշխարհային բեսթսելլեր․

Երրորդ տասնամյակն է, ինչ հայ հոգևոր միտքը չլուսավորվեց մի նոր հոգեբույժ շարականով, մի նոր Նարեկով, որը կդառնար քրիստոնեական համաշխարհային ժառանգության գոհարներից․

Երրորդ տասնամյակն է, ինչ հայ մշակութային ոգին աշխարհին չներկայացավ մի երգով, ֆիլմով, բալետով ու օպերայով, որը կկարգվեր համաշխարհային գլուխգործոցների կողքին:

Նույնը՝ ճարտարապետությունը:

Նույնը՝ բժշկությունը:

Նույնը՝ կրթությունը․․․

Հայաստանն այս պահին բան չունի տալու աշխարհին, միայն վերցնում է աշխարհից ու վերցնում է, ցավալիորեն, վատագույնը:

Վերցնում է միջակությունը, պոռնոգրшֆիան, լոդրությունը, բազմազգությունն ու խառնիճաղանջ հասարակության մոդելը:

Վերցնում է՝

հոգևորից՝ զուրկը,

մտքից՝ հեռացածը,

բարոյականությունից՝ թշնամացածը,

հավատքից՝ երես դարձրածը,

երազանքից՝ հիասթափվածը․․․

Եվ մեծ հաշվով՝ ի՞նչ իրավունք ունենք պահանջելու, երբ ոչինչ չենք տալիս,երբ ոչինչ չենք տալիս նախ՝ ինքներս մեզ, հետո՝ ուրիշներին։

Որ ոլորտի վրա աչք ես ձգում, համատարած բթացում ու դեգրադացիա է, համատարած պոռնոգրшֆիա, կեղտոտ հարաբերություններ, չարություն ու խավար:

Ու դուք կարծում եք, որ էս ամեն ինչը քաղաքականությունը բուժել ունա՞կ է:

Այս իրականությունն ունակ է բուժել միայն ու միայն արիականությունը։ Հայ արիականությունն է, որ կարող է իր չերերացող բազկի ուժով ու մտքի հաստատակամությամբ, Սանասարավարի ու Մհերավարի ջախջախել ամեն գորդյան հանգույց, ամեն խավար, ամեն տկարամտություն։

Բարեպաշտության ոսկե ջահն ի զորու է հավերժորեն վառվել իբրև ամենատես կերոն միայն այն ժամանակ, երբ արիականությունը կգա: Էդ ժամանակ արդեն մենք կսկսենք մեզ լուսավորել, իսկ հետո կլուսավորենք ողջ աշխարհին։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ