«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բերելու է զինված դիմադրության

Բերելու է զինված դիմադրության
03.11.2023 | 09:54

2023-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածվեց Ալբերտ Բազեյանի ու ևս յոթ հոգու կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ, իսկ այսօր նոր հաղորդագրություն է տարածվել հինգ անձից բաղկացած մեկ այլ խմբի կողմից «Հյուսիսային տերևաթափ» անվամբ ահաբեկչության նախապատրաստության մասին:

Դեռևս ամիսներ առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների մեր միությունը իր մտահոգություն էր հայտնել, որ երկրում ստեղծված այս իրավիճակը, ի վերջո, հանգեցնելու է ընդհատակյա պայքարի: Ընդհուպ` զինված:

ԱԱԾ-ի վերոհիշյալ հաղորդագրությունները վկայում են մեր կանխատեսումների ճշմարտացիությունը, եթե, իհարկե, դրանցում նշված փաստերը հաստատվեն սահմանված իրավական ընթացակարգով:

Այս իրավիճակն ակամայից հիշեցնում է 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից բացահայտված Նորքի զինված խմբի և 2016 թվին բացահատված Սասնա ծռերի հետ կապված իրադարձությունները: Իշխանությունների դեմ պայքարի այլ հնարավորություն չտեսնելով` նշված խմբերում ընդգրկված մարդիկ այն ժամանակ էլ գնում էին զինված ընդհարման:

Ի վերջո, կուտակված դժգոհությունն ու քաղաքացիական դիմադրությունը հանգեցրին 2018-ի իշխանափոխությանը:

Նման իրադարձությունները ժանրի կանոնների մեջ արտահայտվող բնականոն դրսևորումներ են, իշխանությունների վարած քաղաքականության հետևանք, որը վաղ թե ուշ հանգեցնում է իշխանափոխության, քանզի Հայաստանում բիրտ ուժով անհնար է իշխանությունը տևական ժամանակով պահել:

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ