Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վատ նորություն Ալիև-փաշինյան տանդեմի համար, որը հերոսաբար պայքարեց Ռուսաստանի և հայ ժողովրդի դեմ

Վատ նորություն Ալիև-փաշինյան տանդեմի համար, որը հերոսաբար պայքարեց Ռուսաստանի և հայ ժողովրդի դեմ
27.10.2023 | 16:12

Ժողվարչապետ փաշինյան նիկոլը հաբռգել է վերջնականապես. արդեն խոսում է ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին: Քանի որ նա տգետ է, ի վիճակի չէ հասկանալ, թե ինչ աղետ է բերում իր դատարկ գլխին: Իսկ աղետը հետևյալն է:

Նախ, սկսեմ շատ տարրական բանից: Իհարկե, փաշինյան նիկոլը բարոյական, պատմական և քաղաքական իրավունք կունենար ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու, եթե իր նախորդները ռուսական զորքեր բերեին Հայաստան: Ասենք, Քոչարյանը, Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը: Այդ դեպքում նա կասեր՝ իմ նախորդները բերել են, ես հանում եմ: Բայց համբալը չի հասկանում այս պարզագույն ճշմարտությունը, և ամերիկյան հրահանգներ կատարելով՝ մոտեցնում է իր անիմաստ կյանքի վերջաբանը:

Տո համբալ գեղացի, այդ բազան հիմնել է Նիկոլայ Առաջինը, ստեղծել է այն ժամանակ, երբ Հայաստանում գրեթե հայ չի եղել, որ նրանց կարծիքը հարցներ:

Ընդ որում, Նիկոլայ Առաջինը, Գրիբոեդովի դրդմամբ, որոշեց այս տարածքը բնակեցնել հենց հայերով, թեպետ մտադրություն կար այստեղ 200 հազար կազակ բերելու: Հիմա, տո համբալ գեղացի, դու ո՞վ դարձար, որ հարց ես բարձրացնում ռուսական զորքերի հեռացման մասին: Դու դրա իրավունքը ունե՞ս:

Ինչևէ, մեր ընդդիմադիր հանրույթում շուտով առիթ չի լինի ռուսներից դժգոհելու: Շատ շուտով փողոց դուրս կգա առնվազն 100 հազար մարդ, և ժողվարչապետ փաշինյանից բան չի մնա: Ողորմի տանք դրա անցավորաց կողքի մեռելներին:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.1

Ժամանակին Սաակաշվիլին կարողացավ ռուսական զորքերը դուրս բերել Վրաստանից: Նա դրա իրավունքը, գոնե պատմական, համենայն դեպս ուներ. Վրաստանը միացել է Ռուսաստանին, լինելով սուվերեն պետություն: Վրացիք անձամբ են խնդրել միանալ այդ կայսրությանը՝ փրկվելով թուրքերից ու պարսիկներից: Կարծում եմ, տարբերությունը հասկանալի, ես էլ հասկանալի արտահայտվեցի:

Հ.Գ.2

Նիկոլայ Առաջինն ասում էր. մեկ անգամ բարձրացված ռուսական դրոշը երբեք չպետք է իջեցվի (Однажды поднятый русский флаг спускаем быть не должен): Սա վատ նորություն է Ալիև էֆենդու համար, որին թվում է, թե Արցախին է տիրացել: Սա նաև շատ վատ նորություն է տգետ փաշինյան նիկոլի համար:

Հ.Գ.3

Եվս մեկ վատ նորություն Ալիև-փաշինյան տանդեմի համար, որը հերոսաբար պայքարեց Ռուսաստանի և հայ ժողովրդի դեմ: Վլադիմիր Պուտինը իրեն պատմական նախատիպ ընտրել է Նիկոլայ Առաջինին: Ինչու՞ հենց նրան:

Որովհետև Նիկոլայ Առաջինի ժամանակ Ռուսաստանը եղել է աշխարհի թիվ մեկ տերությունը, չի եղել այդ ժամանակ երկրորդ թիվ մեկ պետություն:

Վիեննայի կոնգրեսից՝ 1815-ից մինչև 1853 թվականը Ռուսաստանն աշխարհի թիվ մեկ տերությունն էր: Բայց անգլիացիների սիրտն այդ վշտին չդիմացավ՝ կազմակերպեցին 1853-56 թթ. Պատերազմը:

Նիկոլայն էլ այդ պատերազմի մեջ մտավ ավստրիացիների հույսով, որոնց կայսրությունը փրկել էր դրանից հինգ տարի առաջ՝ 1848 թվականին:

Դե, ավստրիացիներն էլ երախտապարտ եղան, չմտան պատերազմ անգլիացիների դրդմամբ, և Ռուսաստանը զրկվեց աշխարհի թիվ մեկ տերության կարգավիճակից:

Ասածս այն է, որ Վլադիմր Պուտինը, ընտրելով իրեն նախատիպ Նիկոլայ Առաջինին, մտադիր է Ռուսաստանը նորից դարձնել աշխարհի թիվ մեկ պետություն:

Այդ գործը երկարատև է, Պուտինը սկսեց 2007-ին Մյունխենում, շարունակեց բանդերական ՈՒկրաինայում, և ավարտին կհասցնի Հայաստանում, Միջին Ասիայում և, ըստ ամենայնի, Թայվանում:

Ողորմի տանք անգլոսաքսոնական աշխարհին:

Ամեն…

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ