Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ձեռքներդ հեռու՛ Հայաստանից (ստացվում է, որ մենք քիչ ենք, սակայն մեզ ՀԱՅ են ասում ․․․)

Ձեռքներդ հեռու՛ Հայաստանից  (ստացվում է, որ մենք քիչ ենք, սակայն մեզ ՀԱՅ են ասում ․․․)
17.10.2023 | 19:28

Ստացվում է, որ․

- Արցախը դատարկվեց, որովհետև ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենք:

Այսինքն` պետականությունն այնքան վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Ֆիդայական գեթ մեկ փամփուշտ չկրակվեց, որովհետև ԲԱՆԱԿ ունենք:

Այսինքն` բանակն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Հայոց բանակին կռվելու հրաման չտրվեց, որովհետև ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ունենք։

Այսինքն` գլխավոր հրամանատարն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Մեր անունից կապիտուլյացիա ստորագրվեց, որովհետև ԼԵԳԻՏԻՄ ՂԵԿԱՎԱՐ ունենք։

Այսինքն` լեգիտիմ ղեկավարն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Խելացի ղեկավար չունենք, որովհետև ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ունենք։

Այսինքն` ժողովրդավարությունն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Չենք կողմնորոշվում, որովհետև ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ունենք։

Այսինքն` խոսքի ազատությունն այնքան վատ այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Շարունակաբար պարտվում ենք, որովհետև լիքը ճանաչված ու չճանաչված ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐ ունենք։

Այսինքն` բարեկամ երկիրն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Բարեկամ երկրները մեզ չեն ճանաչում, որովհետև ինքներս մեր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ չենք ճանաչում։

Այսինքն` ինքնությունն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Ինքներս մեզ, Արցախը չենք ճանաչում, որովհետև ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ խորհուրդ են տալիս չճանաչել։

Այսինքն` բարեկամ երկիրն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Խաղաղություն ենք ուզում, որովհետև ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆ է այդպես ուզում։

Այսինքն` դարավոր թշնամին այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Ցեղասպանության ենք գնում, որովհետև ԿՌՎԵԼ չենք ուզում։

Այսինքն` կռվելն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չուզենաս։

- Չենք միաբանվում, որովհետև ԱԶԳԻ ՎԵՐՆԱԽԱՎՆ այդպես է ուզում։

Այսինքն` ազգի վերնախավն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չունենաս։

- Այս ամենն ուզում ենք չունենալ, չուզենալ, որովհետև բոլորս

ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇ ԵՆՔ։

Այսինքն` օգտակար ապուշն այնքա՜ն վատ բան է, որ ավելի լավ է չլինես։

Այսինքն ի՞նչ, տակը ոչ մի բան չմնա՞ց։ Օգտակար ապուշներով լցված մի բուռ կախյալ Հայաստա՞ն։

Բայց մի րոպե, մի՛ րո՜-պե՜. գիտականորեն ապացուցված է, որ ԱՊՈՒՇՆԵՐԸ երկրագնդի վրա շատ քիչ են։ Էլ ու՞ր մնաց դրանց մի մասը՝ օգտակար ապուշները։

ՈՒղղակի նրանք այնքան գրագետ են դասավորված, որ հանդիպում են ամեն քայլափոխի։

Ամենը չունենալու, տակը բան չթողնլու փոխարեն ավելի հեշտ չէ՞ մի անգամ լավ մտածենք, ու վճռական, միահամուռ ասենք գրագետ դասավորված, բայց իրականում փոքրաթիվ ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇՆԵՐԻՆ․

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ:

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

«Օգտակար ապուշը» միջազգային տերմին է՝ useful idiot, полезный идиот.

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ