Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ

Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ
03.10.2023 | 09:55

Վանե՛ք, մերժե՛ք, հեռացրեք, և մի՛ լսեք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ

«…ամեն ինչ վերջացավ…», առավել ևս նրանց, ովքեր կիսաուրախ ասում են՝ «այսպես էլ պետք է լիներ…»։

Կփորձեն մանիպուլացնել, իբր՝ իրենք պրագմատիկ են, իսկ դուք՝ ռոմանտիկ, և այլն։ Մի՛ հավատացեք, չկա նման բան։

Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, որովհետև պատմության անիվը պտտվում է, և բացառապես մեզնից է կախված՝ կընկնենք այդ անիվի տակ ու կվերանա՞նք, թե՞ կվերականգնվենք, և կրկին կդառնանք այդ անիվն առաջ շարժողներից մեկը՝ մեր չափով, մեր մտքով, մեր ունակությամբ: Ազգ համարվելու գլխավոր պայմանը ՝ նպատակի գոյությունն է։ Առանց նպատակի՝ ազգը պարզապես մեծամիտ ու որկրամոլ հանրույթ է, և ենթակա է վերացման։ Պետք է նպատակ դնել, և հասնել դրան։ Հակառակ պարագայում՝ ազգի գոյությունը կդառնա աննպատակ, իսկ պետության առկայությունը՝ անիմաստ։

Թերևս սա այն միակ դեպքն է, որ կարելի է, և պետք է օրինակ վերցնել հենց թշնամուց և իր դաշնակիցներից։

1994 թվականից սկսած մեր թշնամիներից ու նրանց դաշնակիցներից ո՛չ մեկը, երբեք և ո՛չ մի անգամ, ո՛չ մի տեղ, պետական, թե մասնավոր, հավաքական, թե անհատական մակարդակում չի ասել՝

«Վերջ, Ղարաբաղը կորցրեցինք…», կամ նման որևէ մի բան։ Ընդհակառակը՝ անդադար կրկնել են՝ «Հայերը մեր տարածքի 20 %-ը գրավել են, պետք է վերադարձնեն…»: Կրկնել ու հայտարարել են, կրկնել ու հայտարարել են` մոլորակի բոլոր անկյուններում, միջազգային բոլոր հարթակներից, բոլոր հնարավոր և անհնար հավաքներում ու միջոցառումներում։

Երբեք և ոչ մի անգամ չեն ասել՝ «Դե որ ոչ մի ադրբեջանցի այնտեղ չկա՝ ուրեմն վերջ, ամեն ինչ կորած է…»։ Երբեք չեն դադարել առաջ մղելու այդ գիծը, և անկախ նրանից, որ 25 տարի անընդմեջ դիվանագիտական ու ռազմական պայքարում ձախողել են՝ երբեք չեն հուսալքվել:

Քա՜վ լիցի, գովասանք չէ, փաստ է։

Ընդ որում, դա այն դեպքում, որ չեն ունեցել, չունեն, և չեն ունենալու Արցախի նկատմամբ բացառապես ոչ մի իրավունք՝ ո՛չ պատմական, ո՛չ քաղաքակրթական, ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական, հոգևոր ու մշակութային։ Նպատակ են դրել, և այսօրվա դրությամբ՝ փաստացի հասել են…

Ի միջի այլոց, որոշ «գիտակ» մանիպուլյատորներին տեղեկացրեք, որ այդ ընթացքում նրանք բառիս բուն իմաստով՝ կեղեքել ու թալանել են իրենց ժողովրդին, ոչնչացրել ու համատարած ոտնահարել են մարդու բացառապես բոլոր իրավունքներն ու ազատությունները, ճնշել ու բռնությունների են ենթարկել ազգային փոքրամասնություններին։ Իսկ նրանց, ովքեր կփորձեն համոզել, թե՝ «…բայց բանակ են զինել, և մեզնից ուժեղացել…»՝ ի ցույց դրեք 2016 թ. ապրիլյանի նրանց խայտառակ պարտությունը, 2020 թվականի անկազմակերպ ու դավաճանված հայկական զինուժով հանդերձ՝ նոյեմբերի 10-ի դրությամբ հայկական զինուժի տիրապետության տակ գտնվող տարածքի քարտեզը, որը մինչ Արցախը հանձնելը 2 անգամ ավելին էր, քան մնացել էր Արցախում։

Նաև՝ հիշեցրեք այն բազմամիլիարդ դոլարներ արժեցող զենքը, որը չգիտես ինչու նվիրվեց թշնամուն։

Վերոգրյալում ո՛չ մի գրամ պաթոս չկա։

Պարզապես իրողություն է, որն անհրաժեշտ է իմանալ։

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ