ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Բացահայտեք այս անասուն վիճակին հասնելու պատճառա-հետևանքային կապը

Բացահայտեք այս անասուն վիճակին հասնելու  պատճառա-հետևանքային կապը
11.08.2023 | 12:58

Դեռ ինչքա՞ն Փաշինյան Նիկոլը կմնա որպես ՀՀ գործող վարչապետ:

Ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կան լուրջ ուժեր,

որոնք չեն ցանկանում, որ հայը և հայաստանցին հասկանան, թե իրականում ինչու՞ հասանք այս օրին:

Այդ ուժերի համար գործող վարչապետը պաշտպանական վահան է:

Ավելի հուսալի, քան իսրայելական Երկաթե գմբեթ հակահրթիռային վահանը:

ՈՒզու՞մ եք ազատվել, ուրեմն, առանց հուզխեղդ ճչոցների, առանց իմ ու քո անելու, առանց որևէ խտրականություն դնելու, առանց հաշվի առնելու ցանկացած վաստակ ու ծառայություն,

բացահայտեք մեր այս անասուն վիճակին հասնելու

պատճառա-հետևանքային կապը:

Եթե իհարկե ուզում եք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ