ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի և հայ ժողովրդի «մահվան թուղթն» է

Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի և հայ ժողովրդի «մահվան թուղթն» է
29.07.2023 | 10:15

Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը ստիպված է կնքել «խաղաղության պայմանագիր»։ Նիկոլը նույնպես հետ չի մնում և առավոտից երեկո խոսում է «խաղաղության պայմանագրից»։

Իրականում այն պայմանագիրը որը պատրաստվում են կնքել Ալիևը և Նիկոլը Հայաստանի վերջն է, բառիս բուն իմաստով։

Եթե կնքվեց այդ պայմանագիրը Ադրբեջանը ստանում է Արցախի հանդեպ բոլոր իրավունքները, Ալիևն անում է այն, ինչ չենք արել մենք Արցախյան առաջին պատերազմից հետո` պատերազմով ձեռք բերված հաղթանակը ամրագրում է քաղաքական և իրավական առումով։ Պարզ լեզվով ասած` ստանում է Արցախի սեփականության վկայականը։ Սակայն բացի Արցախի հարցը լուծելուց «խաղաղության պայմանագիրն» ական է դրված Հայաստանի տակ։

Համաձայն պայմանագրի Հայաստանը ճանաչում է, այսպես կոչված` Ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի իրավունքը։ Իսկ դա նշանակում է, որ տեսանելի ապագայում Հայաստանն ամբողջովին կլանվելու է թուրքերի կողմից։

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստան են «վերադառնալու» տասնյակ և հնարավոր է նաև հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։

Նրանք ունենալով Ադրբեջանի պետական աջակցությունը նախ սկսելու են Հայաստանը տնտեսապես կլանելու գործընթացը։

Ադրբեջանական նավթադոլարների, և գումարի դիմաց սեփական մորը վաճառելու պատրաստ հայ օլիգարխների օգնությամբ նրանք կարճ ժամանակում տիրանալու են Հայաստանի հողի, ենթակառուցվածքների և տնտեսական հզորությունների զգալի հատվածին։ Ինչին զուգահեռ տեղի է ունենալու Հայաստանում հայկական գործոնի աստիճանաբար թուլացում։

ՈՒնենալով առհելի ֆինանսական միջոցներ և հստակ մշակված ծրագիր Ադրբեջանը քայլ առ քայլ սեփականաշնորհելու է Հայաստանը, իսկ վերջում «Հայերի կողմից իբր հարձակման ենթարկված ադրբեջանցիներին պաշտպանելու» պատրվակով ադրբեջանական զինված ուժերը մտնելու են Երևան և լուծարեն Հայաստանի Հանրապետություն կոչված պետական միավորը։

Սա ամենևին հորինվածք չէ, սա այն ծրագիրն է, որի արդյունքում Հայաստանը վերանալու է աշխարհի քարտեզի վրայից, իսկ մենք` Հայաստանում մնացածներս, ունենալու ենք նույն կարգավիճակը, որը ունեին մեր ազգակիցները երիտթուրքերի իշխանության օրոք Թուրքիայում։

Առանց Հայաստանի ժամանակի ընթացքում Սփյուռքը նույնպես թուլանալու է և, ի վերջո, արտասահմանում ապրող հայերի սերունդները աստիճանաբար դադրելու են իրենք իրենց իդետիֆիկացնել որպես հայ, դրանով իսկ վերջնականապես փակելով հայ ժողովրդի պատմության վերջին էջը։

Ամեն անգամ երբ Նիկոլը խոսում է «խաղաղության պայմնագիր» ասվածից, հիշեք, որ դա Հայաստանի և հայ ժողովրդի «մահվան թուղթն» է։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ. Եթե մենք այսօր պատրաստ ենք հանձնել 60 000 բնակչություն ունեցող Ստեփանակերտը, ապա ի՞նչն է մեզ խանգարելու ապագայում հանձնել Գորիսը, Վանաձորը, Գյումրին և Երևանը:

Մտածե՛ք այս մասին, ժողովուրդ ջան։

Դիտվել է՝ 3806

Մեկնաբանություններ