ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մերժում են տառապյալ Արցախի դրոշը, որ հաստատեն հակազգային, հակամարդկային աշխարհակարգ

Մերժում են տառապյալ  Արցախի դրոշը, որ հաստատեն հակազգային, հակամարդկային աշխարհակարգ
23.07.2023 | 17:09

Հիշու՞մ եք Արցախյան երրորդ պատերազմից մեկ տարի դեռ չանցած Հանրապետության Հրապարակի «գունագեղ շոուն»՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին: Դեռ մի

կողմ, թե ինչպիսի սիմվոլներ և ուղերձներ էր պարունակում միջոցառման «հոբելյանական» լոգոն: Գրված էր՝ Հայաստանի Հանրապետություն. 1991-2021:

Ասես, մի մարդու կյանքի պատմություն էր, որ ծնվել է 1991 թվականին և մահացել 30 տարեկան հասակում: Մինչդեռ անկախությունը սրբազան արժեք է, որ այն հավերժ պահելու երդում տալու համար մենք միշտ գնացել ենք Եռաբլուր, որը մեր անմահ հերոսների պանթեոնն է:

Բոլոր ժամանակների պատերազմների հերոսներն իրենց կյանքը տվեցին, որ Արցախ ազատագրենք, ունենանք անկախ հայրենիք:

Ինչի՞ համար են ազգերը պատմության ողջ ընթացքում ձգտել անկախության, պայքարել ու զոհվել դրա համար, որ պահեն ու պահպանեն իրենց ազգային ինքնությունը, իրենց մշակույթը: Իսկ մանկուրտակրտիան՝ անհայրենիքների այս իշխանությունը եկավ, որ մեզ զրկի պետականությունից, մեր Արցախից, մեր ինքնությունից:

Հիշե՛նք այդ լոգոյի վրա տեղ գտած Հայաստանի դրոշի պատառոտված տեսքը:

Հիշե՛նք հրապարակի ժամացույցից կախված այն անկենդան խամաճիկներին՝ ոչ ավել և ոչ պակաս՝ Ավետ Տերտերյանի փառահեղ երաժշտության հնչյունների ներքո պարելիս:

Եվ սրանք միակ սիմվոլները չէին: Ասես ուզում էին մեզ ուղերձ հղել, թե Հայոց պետականության գոյությանը կարճ ժամանակ է մնացել:

Անցել է երկու տարի: Թշնամին ոչ միայն մեր սուվերեն տարածքում է, այլև շրջափակել է Արցախը՝ արդեն 221 օր: Դեղատներում չկա մանկական սնունդ, դատարկ են բոլոր խանութները, դեղատները: Վտանգված է յուրաքանչյուր արցախցու կյանքը:

Եվ ահա հայտնվում են ուժեր, որ Վանաձորում կազմակերպում են անհայտ ծագման մի փառատոն, որը այլ կերպ չես կոչի, քան սատանայական ծիսակարգ:

Համացանցում կարդում եմ իմ ֆեսբուքյան ընկերներից մեկի՝ Անահիտ Դարբինյանի գրառումը, թե ինչ է արձանագրել դեռ մինչև «գունագեղ շոուի» սկսվելը, որը նոր սիմվոլներ է պարունակում: Դիտողները յուրաքանչյուրն իրենց հետևությունը կանեն: Բայց մինչ այդ տեղադրեմ օգտատիրոջ գրառումն ու համապատասխան հղումները, որպեսզի առավել ամբողջական լինի մեր անդրադարձը:

«Երեկ անցնում էի Վանաձորի կենտրոնական հրապարակով, որը մի շաբաթ է, փակ է` երաժշտական «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի նախապատրաստման համար։ Բեմի լուսաձայնային փորձարկումներն էին անում։ Ընդամենը երկու կարճ դրվագ նկարահանեցի։ Այսօր նայելիս կադրերը դանդաղեցրի, մեծացրեցի ու հետաքրքիր պատկեր ու պատմություն ստացվեց։ Սկզբում էկրանով մեկ մի սատանայակերպ կերպար է` երկու յաթաղանով, մի քիչ հետո արագ փոխվող կադրերում աղջիկների գունագեղ պատկերներ են, որոնք հետո փոխվում են տագնապալի գույների, հետո մնում են սև-սպիտակն ու արյան գույնը, աղջիկների հագուկապը հասնում է մինիմումի, հետո նրանց մարմիններն ու դեմքերն են` տարբեր կողմերից խոցված ու արյունոտ, վերջում մնում են նրանց ուրվականները...

Եզրակացությունները թողնում եմ ձեր երևակայությանը»:

Այսօր սույն «գունագեղ շոուն» արդեն իրականություն էր՝ օրհասի այն ժամերին, երբ որևէ ճանապարհ չկա Արցախ հումանիտար օգնություն հասցնելու, որ կարողանանք փրկել գոնե արցախցի մանուկների կյանքը…

Արցախ, որտեղ դեռ չծնված հայ մանուկների կյանքն է անգամ վտանգված…

Արցախ, որտեղից հիվանդ մեր հայրենակիցներին չենք կարողանում հասցնել Երևան, որ արյունաբանական կենտրոններում ստանան բուժում, որը մեկ օր անգամ հետաձգելը սպառնալիք է նման հիվանդների կյանքին…

Եվ ահա այս իրականության ֆոնին՝ նման հակազգային ու հակամարդկային համերգ: Սա էլ դեռ բավական չէ, հենց այս նույն ժամանակ բերման է ենթարկվում հայրենասեր մի տղա, որ փորձել է բեմ բարձրանալ և մեզ պարտադրվող այդ այլասերված արժեհամակարգին հակադրել տառապյալ Արցախի սրբազան դրոշը, որը հավետ գրկեցին Արցախի հողում անմահացած մեր հազարավոր եղբայրները:

Արցախի դրոշը նման թշվառների համար արգելված արժեք է: Երևի մեր լուսավոր ու տաղանդավոր եղբայրների տեսա՞կն էր խանգարում մանկուրտակրատիային՝ անհայրենիքների իշխանությանը, որ հաստատեն հակաազգային, նեռի աշխարհակարգ:

Բայց ուզում եմ վստահեցնել, տապալվելու են: Այսօր, ճիշտ է, վիրավոր ու արյունաքամ է Արցախը, բայց հառնելու է:

Որովհետև անգամ այս վիճակում չի լքում իր հողը:

Հայի վերածնունդը էլի՛ Արցախից է սկսվելու:

Այսօր Արցախի դրոշը մերժելի է այլասերված արժեհամակարգ կրողների համար, բայց այդ դրոշի առաջ խորտակվելու են նույն այս ուժերը:

Դեռ պատասխան են տալու:

Ոչինչ ու ոչ ոք չի մոռացվելու:

Իսկ Արցախն ապրելու է….

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հղումները`

https://www.facebook.com/100013237655277/videos/pcb.1823273411457230/194519106674990

https://www.facebook.com/asatryangag/posts/pfbid026otD2JC7sT825jg1HENcxFyyfiPsmEQtcrph9XxRz71i7AQkFoaJbXWMMJQ1vEXGl

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ