ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Եթե դեռ ուզում ենք ինչ-որ բան պահպանել մեր Հայրենիքից

Եթե դեռ ուզում ենք ինչ-որ բան պահպանել մեր Հայրենիքից
08.07.2023 | 16:50

Հայի հազարամյակների ոխերիմ թշնամի` սատանի պիղծ ցեղը, ունենալով արդեն ահռելի հնարավորություններ, մի դարից ավել հետապնդում ու բնաջնջում է հային ֆիզիկապես իր բնօրրանում, աղավաղում ու կեղծում է նրա պատմությունը, թերագնահատում ու արժեզրկում նրա մշակույթը, նվաստացնում հայության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Եվ նա դա անում է ծածուկ թե տեսանելի, աներևակայելի հաճույքով, ցինիզմով ու գարշելի ծաղրանքով, զոհաբերելով նրան, որպես մատաղացու գառի, սակայն ոչ իր ձեռքով, այլ օտար, բարբարոս, վայրենի, քոչվոր ցեղերի և թե իր ներսի ստոր, փողով վաճառված, հանդուրժող տականքների ձեռքով։ Նպատակն է նրա. ոչնչացնել հային ֆիզիկապես ու հոգեպես, առհավետ, իսպառ ջնջել նրա անունն ու հետքը իր հազարամյակներով զբաղեցրած տարածքներից, սփյուռքից և ընդհանրապես` աշխարհի երեսից։

Եվ քանի դեռ չի վերացվել հայը, դա միայն հետևանքն է նրա, որ կարողացել է անսասան արիությամբ, զենքով կռվել, պաշտպանելով իր տունն ու հարազատների կյանքը, իր գյուղերն ու քաղաքները, իր Հայրենիքը։ Իսկ որտեղ չի դիմադրել, չի կռվել զենքը ձեռին, եղել է վախեցած, բարոյալքված` կորցրել է ամեն ինչ։

Եթե չլիներ Մուսա լեռան պաշտպանությունը, հազիվ թե մի հայ անգամ փրկվեր։ Եթե չլիներ Զանգեզուրի ապստամբությունը, դժվար թե հիմա Սյունիք ունենայինք։ Թե չլիներ Սարդարապատի ճակատամարտը, չէինք ունենա այս կտոր հողը, որը հիմա կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ, քանի դեռ ինչ-որ բան ունենք, դեռ մնացել է, դա միայն մի բանի շնորհիվ է՝ պահել ու պաշտպանել ենք զենքով, կռվով, ոգով, սեփական քրտնիքով ու արյունով։

Ու եթե դեռ ուզում ենք ինչ-որ բան պահպանել մեր Հայրենիքից, մեզ պաշտպանել առհավետ ոչնչացումից, միակ ճանապարհը սա է՝ համախմբվել, հավաքել մեր բոլոր ռեսուրսները և կռիվ տալ՝ անպատիժ չթողնելով ոչ մի դավաճանություն ու փոքրոգություն։ Կռիվ` հանուն մեր Հայրենիքի ու կյանքի, հանուն մեր գոյության, ազատության և ապագայի։

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 3448

Մեկնաբանություններ