ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նիկոլն է պատերազմի ու մյուս արհավիրքների միակ մեղավորը

Նիկոլն է պատերազմի ու մյուս արհավիրքների միակ մեղավորը
29.06.2023 | 10:08

Քննիչ հանձնաժողովի երեկվա (27.06.2023 թ. -irates.am) բարբաջանքների հետ կապված մի քանի նկատառում ունեմ, որոնց արժե անդրադառնալ։

Նախ Փաշինյանն իր ստի «պերեդոզով» աղավաղեց Արցախի ողջ բանակցային փաթեթը՝ 30-ամյա բանակցված փաստաթղթերը նետեց աղբարկղ՝ բացահայտ խոսելով ադրբեջանական թեզերով։

Այնպիսի տպավորություն էր, որ ադրբեջանական մեջլիսի հանձնաժողովի նիստի եմ հետևում՝ զրո հայկականություն, ատելություն ու հեգնանք։

Թե բա.

«Իշխանությունն ինձ հանձնեցին, քանի որ հողերը հանձնելու ժամանակն էր»։

Այս պնդումով սա մի հարվածով հերթական, արդեն քանիերորդ անգամ, ինքն իրեն է հակասում.

եթե դա քո ասած «իշխանություն տալով» էր, ու քո հետ, այսպես ասած, գործարքի են գնացել, բա էդ թավիշները, հպարտ քաղաքացիները, մնացած մեկամսյա քաոս սարքելն ոu՞ր մնացին։

Հիշու՞մ ես, որ կոկորդ էիր պատռում՝

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանն այլևս վարչապետ չի ունենա»:

Դա էլ էր ֆեյք, հա՞։

Այսինքն, դու քո համար հանգիստ քայլում էիր, մեկ էլ՝ հո՜պ…

Ժամանակին դու ինքնամոռաց քեզ մեջտեղից պոռթում էիր, թե`

«Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի»,

«Մենք Արցախի ու արցախցու կողքին ենք»,

«Արցախը Հայաստան է և վե՛րջ»:

Բա էդ ի՞նչ եղավ, էդ ո՞նց փոխվեց ամեն ինչ, որ անգամ «Արցախ» բառը չես արտաբերում, քանի որ թուրքական տերերդ վրեդ մատ են թափ տվել, որ ձենդ կտրես։

Քո անսրբությունն էն աստիճանի «պերեդոզ» ունի, որ երրորդ տարին է ֆռռում՝ Արցախի հարցում մատդ մատիդ չես տվել, ու բառացիորեն թողել ես բախտի քմահաճույքին։

ՈՒշադիր նայեք` հաջորդ տիրաժավորվող թեզն ինչ աստիճանի մարազմ է:

Ասում է՝ Գասպարյան Օնիկի հետ հանդիպման ժամանակ Գերասիմովն ասել է`

«Եթե սահմանին չսադրեք (չբզբզաք), ոչ մի պատերազմ էլ չի լինի»:

Իսկ ինքը սեպտեմբերի 24-ին նախ կառավարության նիստում է հակաադրբեջանական պոպուլիզմ բարձրաձայնում, հետո էլ սեպտեմբերի 25-ին՝ հանրայինով Պետրոսի մոտ անոնս է տալիս, թե բա, «ես նենց հայտարարություններ կանեմ, որ Ալիևի աթոռը կսասանվի ու Ադրբեջանում անդառնալի հետևանքներ կլինեն»։

Կարճ ասած՝ Նիկոլի վերջին երկու ինքանախոստովանական ցուցմունքներում փաստարկված ապացուցվում է, որ պատերազմի ու մյուս արհավիրքների միակ մեղավորն ինքն է։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Հ․գ․ Ի դեպ, Օնիկ Գասպարյանը բավական փաստարկված հայտարարություն տարածեց և եթե ՀՀ-ում դեռևս կա խելքը գլխին իրավապահ հիմնարկ կարող են հենց հիմա Նիկոլին ձերբակալել։

Դիտվել է՝ 4366

Մեկնաբանություններ